Tag Archives: Օկտավիո Պաս

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ

7 Հնս

Այդ պահից ի վեր ժամանակը ճաք տվեց, և ավելի ու ավելի: Եվ տարածությունը փշրվեց: Պատմությունն անընդհատ կրկնվում էր: Ինչ-որ լուր, պատահական նախադասություն, թերթի վերնագիր, մոդայիկ մի երգ դրսի աշխարհի գոյության ապացույց էին և սեփական թափանցիկության բացահայտումը: Ես զգացի, որ աշխարհը ջարդվում է և ես ներկայում չեմ:
Իմ հիման մասնատվում էր, ընդ որում, իսկական ժամանակը ինչ-որ այլ տեղ էր: Իսկ իմ ժամանակը` այգու, թզենու, ընկերներիս հետ խաղերի, կեսօրվա երեքին խոտերի մեջ քնատ թմրածության, հանց ածուխ սև-վարդագույն ճաթած թուզի, միայն թարմ ու քաղցր` այդ ամենը մոգոնած ժամանակ է: Ի հակառակ իմ զգացողությունների վկայության, ճշմարիտ, իսկական ժամանակը ժամանակն էր այնտեղից, այլոց ժամանակը: Եվ ես ընդունեցի անընդունելին, և մեծահասակ դարձա: Այդպես սկսվեց իմ արտաքսումը ներկայից:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյանoctavio-paz

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ

20 Դկտ

Բոլոր մարդիկ կյանքի ինչ-որ ակնթարթում իրենց միայնակ են զգում: Ասեմ ավելին, ըստ էության մարդը միշտ էլ միայնակ է: Չէ՞ որ ապրելը անդադար հրաժեշտն է այն բանի, ինչը մենք եղել ենք` դառնալով այն, ինչ լինելու ենք, մեզ հավերժ օտար ապագայում: Միայնությունը մարդկային կեցության խորագույն իմաստն է: Միայն մարդն է, որ լինում է միայնակ և միայն նա է, որ չի կարող ապրել առանց մեկ ուրիշի:octavio-paz

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ

8 Հնվ

ՀԵԳՆԱՆՔ ԵՎ ԿԱՐԵԿՑԱՆՔ
…Կյանքն արժեզրկել է գաղափարախոսությունը… Մենք պատկանում ենք այն սերնդին, որ կորցրել է պատրանքները, և մեզ հաճախ պակասում են երևակայությունն ու կարեկցանքը:
Հեգնանքը քննադատական մոտեցման անբաժանելի տարրն է: «Հեգնանք» բառը ես գործածում եմ այն իմաստով, որ նրանում ներդրել է ֆրանսիացի գեղանկարիչ Մարսել Դյուշանը` ինքդ քեզ կողքից նայելու և քեզ վրա ծիծաղելու ունակություն: Հեգնանքը անհատի սուբյեկտիվ հակազդումն է անիմաստ կամ հանցավոր օբյեկտիվ իրականությանը: Հեգնական մարդը ծիծաղում է իր և մյուսների վրա:
Ընդհանուր հեգնանքը ելք է սեփական «ես»-ի հետ երկխոսության շրջանակից և ծանակում սեփական «ես»-ի, որը ծիծաղում է շրջապատող իրականության վրա: Հեգնանքը կարող է դաժան լինել, իսկ ընդհանուր հեգնանքը տարրալուծում է այդ դաժանությունը:
Եթե այս հասկացությունները կիրառենք բարոյականության ու քաղաքականության ոլորտի առնչությամբ, ապա, ինձ թվում է, քաղաքագետին անհրաժեշտ է հեգնանքի որոշակի պաշարով նայել ինքն իրեն ու մյուսներին, և չլինել չափազանց ինքնավստահ, քանզի նրա մեթոդներն ու լուծումները ամենևին էլ իդեալական չեն և անսխալ լինելու երաշխիքներ չունեն. չէ՞ որ բնության մեջ բացարձակ ճշմարտություններ չկան: Իսկ ընդհանուր հեգնանքն օգնում է նրան` պահպանել կարեկցանքի ու գթասրտության զգացումը…
Մի ժամանակ իմաստուն աստվածները հպարտությունը համարում էին սատանայական մեղք: Մարդկանց մոտ այն առաջանում է բացարձակ ճշմարտության իմացությանը տիրապետելու հավակնությունից: Գիտության և փիլիսոփայության դիմակի տակ այդ արատը թունավորել է մեր հարյուրամյակը: Միակ դեղամիջոցը բարոյական այդ թույնի դեմ քննադատական վերլուծությունն է:
Երբ մարդիկ գիտակցում են, որ իրենք ամենևին էլ բացարձակ ճշմարտության կրողները չեն, որ բոլոր ճշմարտությունները` հատկապես քաղաքական, հարաբերական են, այդժամ նրանց սրտերում տեղ է գտնվում հեգնանքի ու կարեկցանքի համար` իրենց և ուրիշների հանդեպ: Մարդկանց վերադարձնել կարեկցանքի զգացումը` ահա, թե ինչ է հիմա մեզ անհրաժեշտ: Բուդդիզմի մեջ հատկապես գրավում է այն, որ բուդդայական իմաստունները միշտ ժպտում են: Նրանց ժպիտում հեգնանք ու կարեկցանք կա: Քաղաքագետները նրանցից սովորելու բան ունեն:

Թարգմ. Խ. Գասպարյան

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ

21 Դկտ

ՃԱՆՃԵՐԸ
Ճանճն ապակու վրա չի կարող հասկանալ, թե ինչպես մյուս կողմից կարող է գոյություն ունենալ մի աշխարհ, որին նա հասու չէ: Ճանճը, ինչպես արդեն հաճախ հաստատվել է, կեղտի կտորի վրա դրախտում է կենում, մեղրի մեջ ընկած ճանճը դատապարտված է: Վիշնուի ճանճասպանը, որ պատրաստված է յակի մորթուց, դհարմա է նշանակում` կան նրանք, կանք մենք, և մենք չենք կարող նրանց մի կողմ չքշել: Ճանճերին հայտնի է հաճույքը, որ հասու չէ կաթնասուններին` զուգավորվել օդում: Բեհեղզեբուղը` Ճանճերի Տիրակալ: Ապոլոնիուս Թիանացին Բյուզանդիան ազատեց ճանճերից, պատրաստելով մի բրոնզե ճանճ եւ թաղելով այն սյան տակ: Ճանճը կարող է մտածել ինչ-ր այլ բանի մասին կամ ընդհանրապես չմտածել, նա չի նայում, ուր է թռչում, եւ խրվում է ցանցի մեջ: Յոկո Օնոն լուսանկարել էր մի ճանճի, որ մագլցում էր կրծքի վրայով այնպես, կարծես թե նվաճել էր Էվերեստը: Ռուս աղջնակները նախկինում կաղամբից դագաղիկներ էին կտրում եւ դրանց մեջ թաղում էին ճանճերին: Ճանճը բաց վերքի վրա պարզապես ճանճ է մնում եւ ախորժանք է ապրում այն փաստից, որ մարդը մարդ է մնում: Երբ Չառլզ Ռեզնիկոֆին Հոլիվուդում տեղ հատկացրին, բայց աշխատանք չտվեցին, նա իր սեղանի վրա ճանճերի լռության և մենության մասին բանաստեղծություններ էր գրում: «Ճանճը» կինոնկարի առաջին սերիայում երեխան երազում տեսնում է ինքն իրեն` պուճուրիկ մարդկային գլուխը սարդոստայն ընկած ճանճի մարմնի վրա, որ ծղրտում է` «Օգնեցեք»: «Ճանճը» կինոնկարի երկրորդ սերիայում իր մասին երազ է տեսնում մեծահասակը, և ճանճն առաջվա պես նրան սիրում է, ինչպիսի հրեշ էլ որ նա լինի:

Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

%d bloggers like this: