Tag Archives: օլիգարխիա

ՊԼԱՏՈՆ

29 Օգս

Բռնատիրությունը առաջանում է, հարկավ, ոչ որևէ այլ հասարակարգից, այլ հենց դեմոկրատիայից: Այլ կերպ ասած` ծայրահեղ ազատությունից գոյանում է մեծագույն և դաժանագույն ճորտությունը: Դեմոկրատիան հարուցում է մի հիվանդություն, որը ես համարում եմ առանձնահատուկ տեսակի. անբան ու վատնիչ մարդկանց ի հայտ գալը: Մենք նրանց նմանեցրել ենք բոռերին: Բոռերից ամենաթունավորները ճառեր են արտասանում և գործում են, իսկ մյուսները նստոտում են հարթակին ավելի մոտ, բզզում ու չեն թողնում, որ մեկնումեկն ուրիշ բան ասի… Վերջիվերջո, երբ նրանք տեսնում են, որ զրպարտիչների կողմից խաբված ժողովուրդը պատրաստ է ոչ թե չարությունից, այլ չիմանալուց հաշվեհարդար տեսնել իրենց հետ, այդժամ կամա թե ակամա նրանք իսկապես դառնում են օլիգարխիայի ջատագովներ… Նշանակում է` արդեն հստակ է, որ երբ հայտնվում է բռնակալը, նա հասակ է առնում հենց այդ արմատից, այսինքն` որպես ժողովրդի թեկնածու…

%d bloggers like this: