Tag Archives: ՔՍԵՆՈՖՈՆ

ՔՍԵՆՈՖՈՆ

11 Ապր

Սակայն ինձ զարմացնում է, որ երբ ձեզնից ինչ-որ մեկը դժգոհ է ինձնից, նա հիշում է դրա մասին ու չի լռում: Իսկ երբ ես օգնել եմ որևէ մեկին ցրտի ժամանակ կամ ինչ-որ բան եմ գտել հիվանդների ու կարիքավորների համար, ապա դրա մասին ոչ ոք չի մտաբերում, ինչպես և իմ քաջալերանքները լավ արարքների կամ քաջարի զինվորներին իմ ուժերի ներածին չափով տված պարգևների մասին,- այս բաների մասին դուք չեք հիշում: Բայց չէ՞ որ ավելի լավ է, արդար է, արժանապատիվ ու հաճելի է հիշել նաև բարին, այլ ոչ թե միայն չարը:
«Անաբասիս»YLhb7urGwFM

ՔՍԵՆՈՖՈՆ

24 Մրտ

Մի անգամ Սոկրատեսն ասաց. «Ըստ իս, տարօրինակ կլիներ, եթե մարդը, ով նախրի հովիվ է դարձել և կրճատել է կովերի քանակն ու որակը, իրեն չհամարեր վատ հովիվ: Բայց շատ ավելի տարօրինակ է, երբ պետության կառավարիչ դարձած մարդը` կրճատելով քաղաքացիների քանակն ու որակը, չի ամաչում դրա համար և իրեն չի համարում պետության վատ ղեկավար»:117086890_large_original

%d bloggers like this: