Tag Archives: ցուրտ

ՑՈՒՐՏ ՍԵՆՅԱԿԸ

4 Մրտ

Տարիներ առաջ մեր տունը վերանորոգեցին ու նոր սենյակ ավելացրեցին: Եվ քանի որ ջեռուցումը չէին միացրել, երկար ժամանակ նոր սենյակում սառն ու խոնավ էր: Դրա համար էլ երբ ինչ-որ մեկին որևէ բան էր հարկավոր լինում, ասում էին. «Ցուրտ սենյակից աթոռ կբերե՞ս», կամ` «Պայուսակը դրել եմ ցուրտ սենյակում»: Անունը մնաց ցուրտ սենյակ: Հետո ժամանակ անցավ, սենյակը դարձավ տան ամենատաք անկյունը, բայց անունն այդպես էլ չփոխվեց: Նույնիսկ հիմա տան փոքրերը, որ երբեք այդ սենյակի սառնությունը չեն տեսել, մեր օրինակով նրան ցուրտ սենյակ են ասում:
Մարդկային վարքի դրսևորման զարմանալի վիճակ է` ներկան իմանալով հանդերձ առաջնորդվել նախկինով: Եվ ստացվում է այնպես, որ սկզբնական պատկերացումներն ամենակայունն են, նրանց ծանր նստվածքը ենթագիտակցական շերտերում ավելի ամուր է կանգնում ոտքերի վրա, քան այն, ինչը հետո պիտի գա: Մեր միտքը փոփոխություն ու սրբագրումներ չի սիրում: Դրանք ծանրաբեռնում են շարժումը:
Հովիկ Չարխչյան

http://www.dreamstime.com/royalty-free-stock-images-image72751289

ԹԵԴ ՀՅՈՒԶ

5 Դկտ

Հոկտեմբերը անմեռուկ ծաղիկ,
նաև կիսով չափ լցված գինու բաժակ,
թողնված մութ երկնքի առաջ ողջ գիշեր,
որ այգաբացին, աչքերի խորքում
Երազում է նախազգացումը սառույցի,
ասես սառցե դարը սկսել է շարժվել:
Դեռ մի գիշեր առաջ խուզված և տրորված են
գազոնները, իսկ սուլող թփերը կանաչ`
դատապարտված: Սառույցը իր նիզակաձև գլուխը
տեղադրում է ցանկացած վայրում:
Սկզբում մի կաշի զգուշորեն
օդից եկող կոհակներին է դիմադրում,
իսկ հետո գամեր և երկաթ` լճակների ու առուների վրա,
հոտո տոննաներով շղթաներ և զանգվածային փականքներ
պահելու համար գետերը համայն: Հետո առողջ թվացող
մամոնտը և թրաժանիք վագրը կտոնեն
միասնությունն իրենց, երբ ցրտի բռունցքը
կքամի կրակը աշխարհի սրտին,
կքամի կրակը սրտի կենտրոնում
և հիմա ուր որ է դա կսկսվի:

%d bloggers like this: