Tag Archives: ցավ

ԱՆՑԱՎ

15 Հկտ

Գրեցի թղթի վրա, զմռսեցի շշի մեջ ու ջուրը նետեցի: Գնաց, խառնվեց ալիքներին, հեռացավ, չքվեց: Էլ չկա: Բացակա է: Իմը չէ, ջրերինն է:
Կորստի զգացում չկա: Պարպված չեմ, թալանված չեմ, լքված չեմ: Ազատ եմ կասկածներից, վախերից, մի քիչ մշուշված եմ գինովցածի նման: Բայց դա կանցնի: Ամեն բան ի վերջո անցնում է: Ցավն էլ կանցնի, այդ փրկարար ցավը, որ թվում է՝ պատժել է ուզում մեզ, բայց չկա ավելի լավ բարեկամ, քան նա է: Ցավը մեզ հիշեցնում է կյանքի մասին, վտանգից առաջ տագնապ է հնչեցնում, տկարության պահին մատնացույց է անում ախտակիր կետը: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ աշխարհում գոյություն ունի 500-700 մարդ, ովքեր ընդհանրապես ցավ չեն զգում: Այդպիսի մարդիկ ապրում են ամենաշատը 40 տարի, քանի որ ցավ չզգալու արդյունքում դառնում են խոցելի ու անպաշտպան:
Գրեցի թղթի վրա, զմռսեցի շշի մեջ ու ջուրը նետեցի: Գիրս ցավի մասին չէր: Ցավազրկման մասին էր:

Հ. Չ.poslanie_v_butilke

ՄԱՐԳԱՐԵՏ ԷՏՎՈՒԴ

16 Սպտ

Դավաճանության պահն ամենավատն է, պահ, երբ առանց կասկածի ստվերի հասկանում ես, որ քեզ դավաճանել են, որ ոմն մեկը քեզ չարիք է ցանկանում: Կարծես լինես վերելակում, որը կտրել են վերևից: Ընկնում ես, ընկնում և չգիտես, թե որտեղ կհարվածի:

Երբ արդեն գիտես, թե քեզ ինչ է սպասվում առջևում, ինչ կպատահի քեզ հետ, ինչի կհնգեցնի արարքը` դու դատապարտված ես: Դատարկվում ես, ինչպես աստվածը: Քարանում ես: Չես ուտելու, չես խմելու, չես ծիծաղելու, առավոտյան վեր չես կենալու: Ոչ մեկին չես սիրելու: Երբեք: Չես համարձակվելու…

Ցավազրկման նոր միջոց կա. եթե ինչ-որ տեղդ ցավում է` գտիր ուրիշ ցավ:margaretatwood

 

ՍԹԻՎԵՆ ԿԻՆԳ

15 Սպտ

Ես իսկապես հոգնել եմ ցավից, որ լսում ու զգում եմ: Ես հոգնել եմ նրանից, որ մշտապես ինչ-որ տեղ եմ գնում` միայնակ, բոլորից լքված: Ես երբեք չեմ ունեցել մտերիմ մեկը, ով կընկերանար ինձ, կասեր, թե ուր ենք գնում և ինչու: Ես հոգնել եմ մարդկանցից, ովքեր այնպես ատում են իրար: Նրանց մտքերը կտրատում են ինձ, ինչպես ապակու բեկորները: Ես հոգնել եմ այն բանից, որ հաճախ ցանկացել եմ օգնել, սակայն չեմ կարողացել: Ես հոգնել եմ մթությունից, որ շրջապատում է ինձ: Բայց ամենից շատ ես հոգնել եմ ցավից: Այն չափից ավելին է: Եթե ես կարողանայի վերջ տալ դրան, գուցե դարձյալ ցանկանայի ապրել: Բայց ես չեմ կարողանում…

Ասում են` ժամանակն ամեն ինչ բուժում է` ուզում ենք այդ բանը, թե ոչ: Ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ տանում է` վերջում թողնելով միայն մթությունը: Երբեմն այդ մթության մեջ մենք հանդիպում ենք ուրիշներին, իսկ երբեմն նրանց այնտեղ դարձյալ կորցնում ենք:1364496321_stephen_king_smile

 

%d bloggers like this: