Tag Archives: ցանկություն

ԱՆԽԵԼ ԴԵ ԿՈՒԱՏԵ

7 Փտր

Մի շփոթիր սերը ցանկության հետ: Սերն արեգակ է, ցանկությունը` ընդամենը բռնկում: Ցանկությունը կուրացնում է, իսկ արևը կյանք է տալիս: Ցանկացողը պատրաստ է զոհաբերումների, իսկ ճշմարիտ սերը չի ճանաչում զոհ և չի հավատում զոհին: Այն նվիրաբերում է: Սերը չի խլում մեկից, որպեսզի տա մեկ ուրիշին: Սերը կյանքի էությունն է: Իսկ քո կյանքը ուրիշին չես հանձնի:

Ցանկությունը սոսկ թվում է, թե բարօրություն է, բայց այն հոգին խանձող բոց է, դա կույր ու դաժան հրդեհ է: Եթե դու սիրում ես մարմինը` դա միայն ցանկությունն է: Սերը վերաբերմունք է մարդու, այլ ոչ թե նրա մարմնի հանդեպ: Ու հենց այստեղ է սիրո գաղտնիքը:kartinki-foto-lyubov-425

ՈՒԻԼՅԱՄ ԳՈԼԴԻՆԳ

20 Դկտ

Ինչ-որ բան չափազանց շատ ցանկացիր, և անպայման կհասնես քո նպատակին, եթե, իհարկե, պատրաստ լինես դրան համապատասխան զոհաբերության գնալ: Ինչ ցանկանաս, ինչ մտքովդ անցնի… Բայց հիշիր, ձեռք բերվածը երբեք չի արդարացնում սպասելիքները: Վաղ թե ուշ դու ստիպված ես լինելու զղջալ քո զոհաբերության համար:

Ամեն բան միշտ էլ լինում է ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալում էիր:??????????????????????????????????????

ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼԼՈ

17 Սպտ

Աշակերտներին, ովքեր միամտորեն կարծում էին, թե կարող են ամեն ինչի հասնել` բավական է միայն ցանկանալ, ուսուցիչն ասաց.

— Լավագույնը, ինչ կա կյանքում, մեր կամքից ու ցանկություններից անկախ է:

Ցանկությամբ մենք կարող ենք բերանն առնել սնունդը, բայց քաղցի զգացումը գալիս է մեր կամքից անկախ:

Ցանկությամբ մենք կարող ենք անկողին մտնել, բայց ստիպել մեզ քնել` մեր ուժից վեր է:

Ցանկությամբ մենք կարող ենք հաճոյախոսել, բայց մեր կամքից դուրս է հիացմունք հարուցելը:

Ցանկությամբ մենք կարող ենք պատմել գաղտնիքը, բայց ցանկությունը մեզ չի օգնի վստահություն շահել:

Ցանկությամբ մենք կարող ենք ծառայություն մատուցել ինչ-որ մեկին, բայց կամքի ոչ մի լարումով սեր չենք ստանա:zhelaniya

ԽՈՒԽԵ ԲՈՒԿԱՅ

15 Հլս

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։
Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել…
Անսահմանորեն: 

Թարգմ. Գ. Հակոբյան

42015109171254916

ՇԻՄՈՒՆ ՎՐՈՉԵԿ

25 Դկտ

Ես այնպես սիրում եմ շատ թշնամիներ ունենալ: Նրանց հակառակ ես դառնում եմ ավելի լավը: Ընդհանրապես թշնամիներին պետք է գուրգուրել ու փայփայել՝ չմոռանալով ժամանակ առ ժամանակ նրանց ոչնչացնելու մասին: Թշնամիները մեզնից ստեղծում են արագ ու խելացի մարդիկ՝ բաց չթողնելով մեր ոչ մի վրիպում կամ թուլություն:
Ծրարիր քո կյանքն ինչպես նամակ, որ կրում է այս մակագրությունը. «Շտապ: Գաղտնի: Հանձնել անձամբ հասցեատիրոջը: Ընթերցումից հետո այրել»: Մենք բոլորս արդեն մեռել ենք: Նա, ով կարդում է այս ուղերձը, իմ վերջին խնդրանքն է՝ պատկերացրեք, որ իբրև թե մենք բաց ենք թողել ջինը շշից և նրան ետ խցկել չենք կարող: Այժմ պիտի ցանկություն պահենք: Մենք պահում ենք ցանկությունը: Մեր հազարավոր, միլիոնավոր ցանկություններն ի կատար են ածվում միաժամանակ: Բայց ո՞րն էր նրանցից ամենացանկալին, ամենաուժգին, ամենաանանձնականը: Սա՝ «Ուզում եմ, որ այս աշխարհն ուղղակի անհետանա, այրվի միջուկային կրակների մեջ, մեռնի ժանտախտից, խեղդվի թափոններից»: Այժմ մենք բոլորը ստացանք: Բոլորը միասին: Թերևս սա միակն էր մարդկային ցանկություններից, որ կարող է ի կատար ածվել: Ամեն: Եվ ննջիր խաղաղությամբ…

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

16 Նյմ

Եթե դու երբևէ կարիք ունենաս գտնել այն մարդուն, ով կկարողանա հաղթահարել ցանկացած, նույնիսկ ամենածանր դժբախտությունը ու քեզ երջանիկ կդարձնի այն ժամանակ, երբ ուրիշ որևէ մեկը դա չի կարողանա անել, այդ դեպքում պարզապես նայիր հայելու մեջ և ասա. «Ողջույն»: Ոչ մի ցանկություն քեզ չի տրվի այն ուժից առանձին, որը թույլ կտա դա իրագործել: Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, զայրացկոտ, խնայող, անմիտ, սիրող: Սակայն կյանքը պահանջում է, որ դու գիտակցես քո յուրաքանչյուր ընտրության հետևանքը: Կյանքի իմաստը կատարելության որոնումն է, իսկ յուրաքանչյուրիս խնդիրն է՝ առավելագույնս մերձեցնել նրա դրսևորումը ինքներս մեզ հետ: Եթե դու ցանկանում ես ունենալ այն, ինչը երբեք չես ունեցել, սկսիր անել այն, ինչը երբևէ չես արել: Միակ բանը, որ կործանում է երազանքը, փոխզիջումն է:

%d bloggers like this: