Tag Archives: տխրություն

ՀՈԳՆԱԾ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

1 Նյմ

— Տխու՞ր ես:
— Չէ,- ասում եմ,- տխուր չեմ, հոգնած եմ:
Հոգնած մարդը մի քիչ տխուր մարդու նման է: Տխրության մեջ էլ ջլատում կա: Տխրության մեջ էլ մոխիր կա: Եղել է ինչ-որ մի բան, այրվել-գնացել է ու մնացել է այս խեղճ անթեղը, որ պիտի պահի իր ներսում կրակի հիշողությունը, որովհետև բոլորին կրակն է պետք, այլ ոչ թե քո պարպումի մոխրակույտը: Եվ դրա համար էլ մի ասեք ձեր տխրության մասին: Խոնջանքի ապահով թիկունքում թաքցրեք ձեր թախիծը, որովհետև չի կարելի տխուր լինել, իսկ հոգնած լինելն արտոնված է: Մարդիկ դա կներեն: Նրանք այդպես են սիրում: Նրանք միշտ էլ մեծահոգի են, քանի դեռ դուք հոգնած եք իրենց հսկիչ հայացքների ներքո:
Հովիկ Չարխչյանubuon12

%d bloggers like this: