Tag Archives: տեսադաշտ

ՏԵՍԱԴԱՇՏԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

28 Օգս

Իմ գրականության ուսուցչուհի Ջուլիետա Կարապետյանը երբ դասարան էր մտնում, ասում էր.

— Հիմա բոլորդ ուշադիր ինձ եք նայում, բացի Չարխչյան Հովիկից:

Լավ ուսուցիչ էր, նկատել էր, որ ես ավելի կենտրոնացած եմ լսում, երբ հայացքս թափառում է շրջապատի առարկաների վրա:

Կյանքում ևս նման բան կա: Պարտադիր չէ, որ սևեռվես դեպքերի ու երևույթների վրա՝ ապացուցելու, թե դրանք քեզ առավելապես են մտահոգում: Հայացքի ուղղությունը դեռ մտքի ուղղությունը չէ: Ինչ-որ տեղում գտնվելը դեռ չի նշանակում, թե այդ տեղը քեզ կարևորում է: Սերը, նվիրումը, հավատարմությունը, նպատակի ընտրությունը, պայքարի ձգտումը ավելի անկեղծ են, երբ դրանց տեսադաշտն ընդարձակ է: Իսկ երբ վրա հասնի դրսևորման ժամը, բոլոր շողերը կբեկվեն ու կմիավորվեն մեկ կետում, ինչպես ոսպնյակի միջով անցնող լույսը:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: