Tag Archives: տաղանդ

Մամուլի անդրադարձ

19 Դկտ

«Ավելի շատ եռանդ են վատնում հանրությանը հաճոյանալու համար, քան մտահոգված են արժեքավոր երկեր ստեղծելու ուղղությամբ»

Հաճախ կարելի է լսել քննադատություն ուղղված մեր ներկայիս գրողներին ու գրականությանը: Քննադատությունները տարաբնույթ են: Թե ի՞նչն է պատճառը, որ չենք գնահատում այսօրվա մեր գրականությունը, ի՞նչ բացթողումներ ունի այն, որո՞նք են այն ուղիները, որոնցով ժամանակակից գրողը կարող է գտնել իր ընթերցողին, Fnews.am-ը հարցով դիմեց ժամանակակից գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանին, ում տեսակետը ներկայացնում ենք ստորև.
-Գնահատվում է միայն գնահատելին: Բոլոր ջանքերը` լինել ուշադրության կենտրոնում, անարդյունք են, եթե քո ստեղծածն իրենից արժեք չի ներկայացնում: Ցավոք, այսօրվա գրողները ավելի շատ եռանդ են վատնում հանրությանը հաճոյանալու համար, քան մտահոգված են արժեքավոր երկեր ստեղծելու ուղղությամբ: Դեպի ընթերցող տանող միայն մի ճանապարհ կա բոլոր ժամանակների համար. դա տաղանդն է: Մնացած բոլոր միջոցները զարտուղիներ են, որոնք երբեք չեն կարող հանգեցնել ցանկալի արդյունքի»:

Զառա Ղազարյան

http://forums.aзагруженное

ԱՎԳՈՒՍՏ ՍՏՐԻՆԴԲԵՐԳ

13 Սպտ

Երջանիկ լինելը հանցագործություն է: Ահա թե ինչու երջանկությունը պատժելի է:

Այն, ինչը մարդիկ համարում են հաջողություն, մշտապես պատճառ է դառնում անհաջողության: Հաջողությունները, որոնք ես ձեռք եմ բերել իմ կյանքի ընթացքում, կործանել են ինձ: Բանն այն է, որ մարդիկ բնազդային հակակրանք են տածում ուրիշների բարեկեցության նկատմամբ: Նրանց թվում է, թե ճակատագիրն անարդար է վարվել` նախապատվությունը տալով մեկին, այդ պատճառով էլ նրանք ձգտում են վերականգնել հավասարակշռությունը` իրենց ճանապարհին քարեր ցրելով: Տաղանդ ունենալը մահացու վտանգավոր է, քանի որ քաղցից մեռնելու հավանականությունը շատ մեծ է:strindberg

ՈՒԻՍԹԸՆ ՀՅՈՒ ՕԴԵՆ

11 Հնս

Շատ տաղանդ պետք չէ, որպեսզի տեսնես այն, ինչ ընկած է քթիդ տակ, շատ ավելի բարդ է իմանալը, թե քիթդ որ կողմ շրջես:
Միայն միջակ մարդն է կարողանում ճշմարիտ ջենթլմեն լինել, իսկ տաղանդը միշտ ավելին է, քան անդաստիարակության սովորական օրինակը: Միջակությունը հայտնի օգուտ է բերում, որպես աշխարհիկ վարվելաեղանակի նմուշ, այդու նրա նրբին անպիտանությունը կարող է տաղանդին ստիպել ամաչել ինքն իրենից:

ԿԱՐԼՈ ԴՈՍՍԻ

23 Օգս

Ամբիոնը սովորեցնում է մեզ բանավիճել, բայց ոչ ապրել: Ով շատ է խոսում, քիչ է մտածում: Անխելքությունը կարելի է կոչել արթմնի քուն: Բայց և այնպես, չկա մոլորություն, որի մեջ չլինի մի հատիկ իսկություն: Անհաջողության վերջին աստիճանը հաջողության առաջին աստիճանն է: Հազվադեպ է մեծ մարդ դառնում նա, ով իր մեջ արիություն չի գտնում արհամարհել բազմաթիվ անպետք բաների իմացությունը: Խեղահեղները ճանապարհներ են հարթում, որոնցով հետո պիտի անցնեն խելամիտները: Շատ դեպքերում փառքի հասնելու համար կարևորը հաղթանակը չէ: Բավական է և մարտնչելը: Ով ծնվել է փառքի համար, նա չի վախենում աղքատությունից ու թշվառությունից, քանզի գիտե, որ աղքատության մեջ իր տաղանդը հանճար կդառնա: Տաղանդն աշխատում է, հանճարն` արարում: Տաղանդը մեկ երրորդով կազմված է բնազդներից, մեկ երրորդով՝ հիշողությունից, մեկ երրորդով՝ կամքից: Սակայն գիտելիքը իմաստ է ձեռք բերում՝ միայն գիտակցությանը ձուլվելով…

ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ ՆԱՄԱԿԸ ՖԻՑՋԵՐԱԼԴԻՆ

17 Մյս

«Ճգնաժամի սարսափելի այդ վիճակը, երբ համոզված չես` քեզ մոտ լավ է ստացվում կամ վատ, հայտնի է «Արվեստագետի պարգև» անունով: Բոլորի մոտ էլ ծաղկման շրջանն անցնում է. չէ որ մենք դեղձենիներ չենք, բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե դու սկսում ես փտել…. Պարզապես երբ գործերը վատ են և քեզ բոլորովին էլ անօգնական ես զգում, հարկավոր է ոչ թե ընդհատել, այլ շարունակել. միայն այդպես կարելի է վեպ գրել` միշտ առաջ ու առաջ…
…Այդ արձակը ոչ մեկի կողմից և երբեք չի գրվել: Բայց հնարավոր է այն գրել, և առանց որևէ աճպարարության, առանց որևէ շառլատանության: Առանց այն ամենի, ինչը փչանում է ժամանակի ընթացքում: Դրա համար չափից ավելի գործոնների առկայություն է պահանջվում: Նախ և առաջ հարկավոր է տաղանդ, մեծ տաղանդ: Այնպիսին, ինչպիսին Քիփլինգն էր: Հետո ինքնակարգապահություն: Հետո հարկավոր է պարզ պատկերացում ունենալ այն մասին, թե ինչ կստացվի այդ ամենից. և հարկավոր է ունենալ խիղճ, այնպես բացարձակ անփոփոխ, ինչպես մետր- էտալոնը Փարիզում, որպեսզի հեռու մնաս կեղծիքից: Հետո` գրողից պահանջվում է խելք և անշահախնդրություն և ամենագլխավորը` երկարակեցություն: Փորձեցեք այդ ամենը միավորել մի մարդու մեջ և այդ մարդուն ստիպեք հաղթահարել բոլոր այն ազդեցությունները, որոնք ծանրանում են գրողի վրա: Նրա համար ամենադժվարը (չէ՞ որ ժամանակն առաջ է թռչում) երկար ապրելն ու աշխատանքը ավարտին հասցնելն է: Բայց ես կուզենայի, որ մենք կարողանայինք կարդալ նրա գրքերը:
… Եթե ամբողջ կյանքում հետևողականորեն խուսափել ես մահից, բայց մյուս կողմից, նրան թույլ չես տվել ծիծաղել քեզ վրա և զննել ես նրան, ինչպես զննում են գեղեցիկ պչրուհուն, ապա կարելի է ասել, որ դու զննել ես նրան, բայց դա չի նշանակում, որ դու փնտրել ես նրան…»:

%d bloggers like this: