Tag Archives: տագնապ

ՌՈԼԼՈ ՄԵՅ

14 Հկտ

Տագնապը մարդու գոյության կարևորագույն տարրերից մեկն է: Տագնապի գոյությունը նրա կենսունակության վկայությունն է: Տագնապն իմաստ ունի: Քանի որ այն կարող է խորտակել մարդու կյանքը, տագնապը պետք է օգտագործել կառուցողական կերպով: Այն փաստը, որ մենք գոյատևել ենք, նշանակում է, որ ինչ-որ ժամանակ՝ շատ վաղուց մեր նախնիները չեն երկնչել ընդառաջ գնալ իրենց տագնապներին: Նա է ստեղծում այն լարվածությունը, որի վրա հիմնված է մարդկային գոյության պահպանումը: Կյանքի մտացածին իդեալը, որից դուրս է նետված տագնապը, իրենից ներկայացնում է իրականության խեղաթյուրված ընկալում: Հանդիպումը տագնապի հետ կարող է մեզ ազատել ձանձրույթից, կարող է սրել մեր ըմբռնումը: Եթե կա տագնապը, կնշանակի մարդն ապրում է: Տագնապը Էության ներապրումն է, որը հաստատում է իրեն Անէության ֆոնին: Անէությունը պարզապես ֆիզիկական մահվան վախը չէ, թեև, հնարավոր է, հենց մահն է հանդիսանում տագնապի ամենատարածված առարկան ու խորհրդանշանը: Բայց անէության սպառնալիքը վերաբերում է կյանքի կրոնական ու հոգևոր ոլորտին, քանի որ դա անիմաստ գոյության հարուցած վախն է:
Ազատությունն իր մեջ տագնապ է կրում:

%d bloggers like this: