Tag Archives: Վլադիսլավ Խոդասևիչ

ՎԼԱԴԻՍԼԱՎ ԽՈԴԱՍԵՎԻՉ

1 Դկտ

Փնտրիր ինձ

Փնտրիր իձ թափանցիկ լույսերի մեջ գարնան:
Տեղով բաբախ եմ ես աննշմար թևերի,
Հնչյուն եմ ես, հառաչ, շող եմ արեգկան,
դեռ ավելի թեթև. նա կա, իսկ ես կայի:
Անբաժան ենք
Անբաժան ենք ,սակայն, մենք հավետ, սիրելիս:
Լսիր այստեղ եմ ես: Ինձ են հպվում հիմա
Քո ջերմառատ, բարի ձեռքերը մտերիմ՝
Օրվա այս հոսանուտ բոցի մեջ տարածված:
Հապաղիր դեռ այդպես: Իբրև պատահաբար
Աչքերդ լուռ փակիր: Մի ջանք էլ ինձ համար-
Եվ երևի դողդոջ քո մատների ծայրին
Կբռնկվեմ մեկեն ես բոցով մի զուլալ:

Չեմ հավատում հմայքներին երկրային,
Մերժում եմ ես ճշմարտությունն այստեղի,
Եվ նրան ում համբուրում եմ քնքշորեն՝
Երջանկության ուրիշ դասեր եմ տալիս:
Մարմնական նրբին շերտով մարդկային
Ալ մի հետք են գծում շուրթերը իմ տաք.
Թող որ կրկին թևեր հագնեն երկնային
Իմ համբուրած ուսերը ձյունաճերմակ:

%d bloggers like this: