Tag Archives: ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ

Փարաջանով և Վիսոցկի. 3 լուսանկար

18 Սպտ

s-698331d918b4c9848eea8decd0b58da4_9b31f32e1b394729d33c9c540fa01be28_7s-b7ffdd99b94d011351efa01b8094cd99_8

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ

5 Դկտ

Այժմ էլ խոսենք տխրահռչակ պակասող օղակի մասին: Մարդիկ: Ձեր ի՞նչն է պակաս, մարդիկ, ո՞վ է ձեզ պակաս: Ձեզ պիթեկանտրոպներն են պակաս: Դուք վիթխարի հետազոտություններ եք գրում ու խճճվում ենթադրությունների մեջ: Մինչդեռ… Պատասխա՞նը: Ահա: Դե լսեք ու հանգստացեք և մեկընդմիշտ մոռացեք օղակը:
Ժուկով- ժամանակով ապրում էին պիթեկանտրոպները` ցեղերով թե հոտերով, զույգերով թե մեկուսի, միակին թե բազմակին կամ չգիտես ինչակին, բայց նրանք ունեին իրենց սերերն ու թախիծները, իրենց վշտերն ու ուրախությունները և այս ամենը, համոզված եղեք, հավասար կիսում էին իրար մեջ:
Եվ մի անգամ էլ նրանք նայեցին իրենց շուրջը. չորս կողմը խավար էր, խավարչտին խավար. հենց նոր ավարտվել էր մեզոզոյան դարաշրջանն ու դեռևս չէր սկսվել երրորդայինը, և առջևում ոչ մի լույսի շող չկար, ինչ-որ միջիշխանություն էր: Կանգնեցին նրանք երկու վերջույթների վրա և գոռացին. «Ա-Ա~»: Ցավոք, ավելին չէին կարող ասել և վերջ: Գոռացին իրենց դառնակսկիծ «Ա-Ու»-ն ու հեռացան լեռները: Ծանոթ գործելակերպ է. Մաո Ցզե Դունը քաշվեց լեռները և Կաստրոն` նույնպես, բայց նրանք վերադարձան, իսկ պիթեկանտրոպները` ոչ: Հետո ձիարշավներ եղան և թավշե հեղափոխություններ, Ռաուլի հետ, Բելովեժյան թավուտում` անձնվեր ցուլերի և անձնվեր փասիանների որս, բայց պիթեկանտրոպների մոտ էդպիսի բան չկար, ինչպես որ դեռ չկային ժողովուրդների բարեկամությունն ու չինական մեծ հակամարտությունը: Պիթեկանտրոպները գնացին լեռները և պինդ նստեցին այնտեղ, այնքան պինդ, որ իրենք էլ լեռներ դարձան, սերտաճեցին նրանց: Հետո ծնվեցին նոր կապիկներ և նոր պիթեկանտրոպներ` նախնյաց կոչին հավատարիմ, թնդացրին իրենց «ԱՈՒ-Ա»-ն և գնացին լեռներն ու սերտաճեցին նրանց, հետո` նորերը և այլն, և այլն: Այնպես որ, մարդկության պատմությունը պիթեկանտրոպներից այն կողմ չի անցել: Ամեն ինչ մնացել է նույնը, և լեռները, ավելի շուտ` Հիմալայները, վկայում են այդ ու աճում օր-օրի, որովհետև պիթեկանտրոպները սերտաճում են նրանց: Իսկ մե՞նք: Որտեղի՞ց ենք եկել: Իսկ մենք մարսեցիներ ենք իհարկե, ու պետք չէ երկչոտ վարկածներ հորինել և թաքուն փորել Դարվինի տակը: Հիմար է Դարվինը: Բայց նա մեղավոր չէ: Այն ժամանակ կապիտալիզմ էր:
Էլ ձեր ինչի՞ն է պետք, մարդիկ, այդ պակասող օղակը, հերիք է հասնել անհասին. ավելի լավ է ձեր սիրեցյալների համար աստղեր ձեռք գցել ու հոլանդական պանիր: Ասում են` պանիր չկա. մենք էստեղ չգիտենք: Կա՞, թե՞ չկա: Այս է խնդիրը:

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ

6 Նյմ

ԴԵԼՖԻՆՆԵՐԻ ԵՎ ԽԵՆԹԵՐԻ ՄԱՍԻՆ

Ստորև գրոտածս ոչնչի ենթակա չէ և ոչ ոքի ենթակայության տակ չէ: Այսպես:
Հետաքրքիր է միայն. խելագարի զառանցա՞նք է սա, թե՞ խելագարի հիշատակարան և կապ ունի՞ արդյոք խելագարության հետ:
Լույսը կգա` բարին հետը, բայց իրիկունն էլ իր հմայքն ունի: Խեղճ ռուսաստան, մի բան է լինելու նրան: Առավոտյան… Հնդկացորենի շիլա և օշարակ էին տալիս: Լավ է ու անվտանգ: Իսկ Դալիլան շնանում է Սամսոնի հետ: Մի հսկիչ կին զեկուցեց, որ Սամսոնին զգետնեց: Դալիլան Սամսոնին հսկել է ծածուկ, պողպատասուրն ուսը առել, հեծել, անիծել ու Դեզդեմոնային սպանել:
Մարդակերների մասին այսպիսի պատմություններ են անում: Իբր երեք լավագույնները նրանցից (մարդակերներից) նստել, տոնածառ էին կրծում: Հյուծվեցին- ծյուրվեցին, տխրեցին ու որոշեցին, թե ով ում է ուտելու: Մեկն ասում է. , մյուսն ասում է. , երրորդն ասում է. : Բա ո՞վ ու՞մ: Ոչ մեկը… Որովհետև մարդակերներն իրենց օրենքներն ու սովորություններն ունեն. չես ուզում` մի կեր: Բժիշկ: Ես չեմ ուզում էս դեղը, սրանից սեռական անկարողություն է առաջանում, չէ, առաջանում է, չէ, առաջանում է, չէ… առաջանում է: Չէ, չէ, չէ: Դե լավ: Միայն վերջին անգամ: Իսկ ո՞ր թևս սրսկեք: Ախր ծակծկել են լրիվ սրիկաները, ասեղ խփելու տեղ չի մնացել…

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ

23 Հկտ

ԵՍ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ
Ես չեմ սիրում կանխորոշված վախճան ու վերջ,
Կյանքից երբեք ես չեմ հոգնում, ինչ էլ լինի,
Եվ ցանկացած եղանակը չեմ սիրում հեչ,
Երբ չեմ երգում ուրախ երգերն իմ ցանկալի:

Ես չեմ սիրում լկտիությունը սառնասիրտ,
Զմայլանքին չեմ հավատում և, բացի այդ,
Նամակներս է երբ ընթերցում օտարն անկիրթ
Իմ թիկունքից` հետևելով ինձ աննկատ:

Ես չեմ սիրում, երբ դեռ կիսատ` հանկարծ փակում
Կամ զրույցը ընդհատում են տաք միջոցին,
Ես չեմ սիրում` թիկունքին են երբ հարվածում,
Այդպես նաև դեմ եմ դիմհար կրակոցին:

Ես ատում եմ բամբասանքը ամեն տեսքի,
Կասկածի որդն ու հարգանքի խայթը թաքուն,
Կա՛մ երբ միշտ էլ` ի հեճուկս միայն մեկի,
Կա՛մ երկաթով հարվածում են երբ ապակուն:

Ես չեմ սիրում վստահությունը կուշտ ու գեր,
Լավն էն է` թող արգելակներն իմ չպահեն,
Ինձ տհաճ է, որ «պատիվ» բառն է մոռացվել,
Որ պատվի տակ զրպարտանք է պահված ու քեն:

Երբ կոտրված թևեր եմ ես հանկարծ տեսնում,
Դիտմամբ գութ չի ծնվում իմ մեջ, իսկ այդ մասին`
Ես չեմ սիրում բռնություն ու անզորություն,
Միայն ափսոս խաչի հանված Տեր Հիսուսին:

Չեմ ներում ինձ, նմանվում եմ երբ վախկոտին,
Վատ եմ զգում, անմեղին են երբ քոթակում,
Ես չեմ սիրում, խցկվում են երբ իմ հոգին,
Էլ ուր մնաց` հոգուս մեջ են երբ որ թքում:

Ես չեմ սիրում բեմահարթակ ու ասպարեզ,
Ուր միլիոնը ոուբլու հետ են փոխանակում,
Թող առջևում տեղաշարժեր լինեն պես-պես,
Դրանք հաստատ չեմ սիրելու երբեք կյանքում:

Թարգմանեց Հ. Սարոյանը