Tag Archives: ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

21 Օգս

Ես ինքս չգիտեմ, թե ինչպես եմ նկարում: Նստում եմ մաքուր կտավի առաջ հենց այն վայրում, որն ինձ գրավել է: Նայում եմ դիմացս և ինքս ինձ ասում եմ. «Այս ճերմակ կտավը պիտի ինչ-որ բանով լցվի»: Հետո անբավարարվածության զգացումով վերադառնում եմ տուն, կտավը մի կողմ եմ դնում: Քիչ հանգստանալուց հետո նորից եմ այն վախով զննում և նորից մնում եմ չբավարարված, որովհետև մտովի վերականգնելով իմ տեսած հրաշալի բնապատկերները՝ բնավ գոհ չեմ նրանից, ինչ արել եմ: Այնուամենայնիվ նկարածիս մեջ գտնում եմ ինձ ապշեցրած տեսարանի արձագանքը: Տեսնում եմ, որ բնությունը խոսել է ինձ հետ, ինչ-որ բան է ասել և կարծես ես սղագրել եմ նրա խոսքը: Սղագրությանս մեջ կարող են լինել բառեր, որոնք ես անկարող եմ վերծանել, կարող են լինել սխալներ կամ բացթողումներ, բայց, այնուհանդերձ, ինչ-որ բան մնացել է նրանից, ինչ ինձ պատմել է անտառը կամ գետակը, և դա ոչ թե կանխակալ համակարգի կամ սերտած արտաքին վարքագծի պայմանական դժգույն լեզուն է, այլ հենց բնության խոսքը:van_gogh_03_b

ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

28 Մրտ

Վանդակում գտնվող թռչնակը գարնանը հրաշալի հասկանում է, որ կատարվում է այնպիսի մի բան, ինչին ինքը պետք է: Նա հրաշալի զգում է, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել ու չի պատկերացնում, թե հատկապես ինչ: Սկզբում նրան չի հաջողվում ոչինչ հիշել, հետո նրա մեջ ծնունդ է առնում մի աղոտ պատկերացում, և նա ասում է ինքն իրեն. «Ուրիշները բույն են հյուսում, ձվեր են դնում և ճտեր են բազմացնում», և ահա նա խփվում է գլխով վանդակի ճաղերին: Բայց վանդակը տեղի չի տալիս, և թռչնակը ցավից խենթանում է…0

ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

26 Հլս

Ինձ, հայտնի է, թե ինչ բան է աղքատությունը: Աղքատությունն իր թեր և դեմ կողմերն ունի, բայց, չնայած կարիքին, մենք կխիզախենք: Ձկնորսները գիտեն, որ ծովում վտանգավոր է, իսկ փոթորիկը` սարսափելի, բայց այդ վտանգը բավարար հիմք չեն համարում այն բանի համար, որ քարշ գան ափին ու անգործ մնան: Նման իմաստնությունը ձկնորսները թողնում են նրանց, ում դա դուր է գալիս: Թող սկսվի փոթորիկը, թող վրա հասնի գիշերը: Ի՞նչն է ավելի վատ` վտա՞նգը, թե՞ վտանգի սպասումը: Անձամբ ես նախընտրում եմ գործել, այսինքն վտանգը…van_gog94_big

 

ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

9 Փտր

Պետք չէ սեփական թերությունները սրտին չափազանց մոտ ընդունել, քանի որ նա, ով դրանք չունի, բոլոր դեպքերում տառապում է մի բանից` թերությունների բացակայությունից: Նա, ով կարծում է, թե ձեռք է բերել բացարձակ իմաստնություն, լավ կանի, եթե կրկին հիմարանա: Կյանքում միշտ էլ օգտակար է փոքր-ինչ հիմար երևալը:

Եթե ցանկանում ես ինչ-որ բան անել, մի վախեցիր անել որևէ անճիշտ բան, մի զգուշացիր, թե սխալներ թույլ կտաս: Շատերը կարծում են թե իրենք լավը կդառնան, եթե ոչ մի վատ բան չանեն:Vincent-Van-Gogh-9515695-3-402

%d bloggers like this: