Tag Archives: Վիկտոր Հյուգո

ՀՅՈՒԳՈՅԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՒԸ

9 Փտր

Գրողների տարօրինակությունների մասին շատ է գրվել, բայց դրանց շարքում Վիկտոր Հյուգոն առանձնահատուկ է: Բանն այն է, որ Հյուգոն ժամանակ առ ժամանակ «մարտնչում էր» սեփական ծուլութան դեմ, քանի որ սովորություն ուներ կիսատ թողնել սկսած գործը: Կրկին գրասեղանի մոտ վերադառնալու համար նա դիմում էր զանազան խորամանկությունների: Օրինակ, «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպը գրելիս նա սափրեց իր գլխի կեսը, որ հարկադրված լիներ տնից դուրս չգալ և աշխատել: Իսկ մի անգամ նա ամբողջովին մերկացավ և հրամայեց ծառաներին տնից դուրս տանել իր հագուստները ու չվերադարձնել, քանի դեռ ստեղծագործությունն ավարտին չէր հասցրել:

Hugo

ԱՄԵՆԱԿԱՐՃԸ

4 Փտր

Վիկտոր Հյուգոն, ցանկանալով իմանալ, թե ինչպես է վաճառվում «Թշվառներ» վեպը, իր հրատարակչին է ուղարկում մի նամակ, որտեղ ընդամենը մի նշան էր` «?»: Հրատարակչի պատասխանը պակաս լակոնիկ չէր. «!»:

gvxzlkopumg

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

25 Սպտ

Սարսափելի են կյանքի խորագույն ակունքները: Չի լինում փոքր ատելություն: Ատելությունը միշտ էլ հսկայական է: Այն իր չափերը պահպանում է նույնիսկ ամենաչնչին արարածի մեջ և մնում է հրեշավոր: Յուրաքանչյուր ատելություն արդեն իսկ ուժեղ է նրանով, որ այն ատելություն է: Փղին, որին ատում է մրջյունը, վտանգ է սպառնում:1030039443

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

12 Օգս

Իմ ասելիքը պարզ է. միշտ առաջ: Եթե աստված կամենար, որ մարդը հետ-հետ գնար, նա աչքերը կտեղադրեր ծոծրակի վրա: Այնպես որ եկեք միշտ նայենք արևածագի, ծաղկումի, զարթոնքի ուղղությամբ: Փտած մարմնի փլուզումը խրախուսում է նա, ով սկսում է ապրել: Վայր ընկնող հին ծառի ճռինչը կոչ է երիտասարդ տնկիներին: Թող ամեն մի դար իրականացնի իր գործը, այսօր քաղաքացիական, վաղը համամարդկային:victor-hugo-23

 

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

30 Հնս

Փիլիսոփաները սովորեցնում են. «Զուսպ եղեք ձեր հաճույքների մեջ»: Իսկ ես ասում եմ. «Ազատություն տվեք ձեզ, մի կողմ նետեք սանձերը»: Սիրահարվեք սատանայի պես: Խենթ եղեք: Փիլիսոփաներն անհեթեթություն են դուրս տալիս: Մի՞թե կյանքում կարող է չափից ավելին լինել բուրմունքը, չափից ավելի շատ բացված վարդեր, սոխակների երգ, կանաչ տերևներ, կարմիր արշալույսներ: Արդյոք կարելի՞ է սիրել չափավոր… «Զուսպ եղեք հաճույքների մեջ»: Խոնարհաբար շնորհակալ եմ: Կորչեն փիլիսոփաները: Հրճվել` ահա թե որն է իմաստնությունը: Դե ուրեմն հրճվեք, դե եկեք ցնծանք: Երջանի՞կ ենք մենք այն բանի համար, որ բարի ենք, թե՞ բարի ենք այն պատճառով, որ երջանիկ ենք… Ես ի՞նչ իմանամ… Լինենք երջանիկ, անկեղծորեն` առանց խորամանկությունների: Կուրորեն հնազանդվենք արևին: Ի՞նչ բան է արևը: Դա սերն է…Tanec_v_solnce_lyubvi

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

15 Հնս

Երբեք պետք չէ վախենալ ոչ գողերից, ոչ մարդասպաններից: Այդ վտանգն արտաքին է, դա այնքան էլ մեծ չէ: Պետք է վախենանք ինքներս մեզնից: Նախապաշարումները` ահա իրական գողերը: Արատները` ահա իսկական մարդասպանները: Մեծագույն վտանքը թաքնված է հենց մեր ներսում: Արժե՞ արդյոք մտածել այն մասին, թե ինչն է սպառնում մեր կյանքին ու մեր դրամապանակին: Եկեք մտածենք այն մասին, թե ինչն է սպառնում մեր հոգիներին:Гюго

ՄԵՌՆՈՂ ԿՆՈՋ ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

20 Հնվ

Ջուլիետա Դրուեն «Կոմեդի Ֆրանսեզի» զարդերից էր: Կար ժամանակ, որ նրան համարում էին Փարիզի առաջին գեղեցկուհին: Բայց Փարիզը դաժան է ոչ միայն արվեստագետների, այլև գեղեցկուհիների նկատմամբ… 17 տարեկան էր, որ ամուսնացավ քանդակագործ Պրադերի հետ, երեխա ունեցավ, զոհ դարձավ բամբասանքների և լքվեց Պրադերի կողմից: Վիկտոր Հյուգոն տեսավ նրան: Սիրեց: Ջուլիետան դարձավ նրա ամենամտերիմը, սիրելին, խորհրդատուն, տնտեսուհին, բայց ոչ կինը: Եվ ահա տասնամյակներ հետո, երբ քաղցկեղը Ջուլիետային գամեց անկողնուն, նա նամակով խնդրեց Օգյուստ Ռոդենին՝ Հյուգոյի կիսանդրին քանդակել: Ռոդենը վիրավորված էր Հյուգոյից: Երբ առաջին անգամ մադամ Շարպանտյեի տանը հանդիպեցին, Հյուգոն արհամարհեց Ռոդենին և չուզեց ծանոթանալ նրա հետ: Բայց Ռոդենը մոռացավ վիրավորանքը, մեծահոգաբար ընդունեց Ջուլիետա Դրուեի խնդրանքը: Միայն թե դժվար էր այն իրականացնելը: Նա պետք է քանդակեր Հյուգոյին՝ առանց նրա գիտության, հակառակ դեպքում Հյուգոն կարգելեր: Ի վերջո հիվանդ կնոջ հետ նրանք գտան հնարամիտ ելքը: Փոքրիկ անցք բացելով պատի մեջ՝ Ռոդենը հնարավորություն ստացավ հետևելու Հյուգոյին ոչ միայն իր աշխատասենյակում, այլև Ջուլիետայի ննջարանում: Օգյուստը օր ու գիշեր աշխատում էր: Երբ քանդակի մոդելը պատրաստ էր, Ջուլիետան այնքան հուզվեց, որ Օգյուստը ստիպված էր բժիշկ հրավիրել… Ափսոս, որ Ջուլիետան արձանի բրոնզաձույլ օրինակը չտեսած՝ հրաժեշտ տվեց աշխարհին…

%d bloggers like this: