Tag Archives: Վիլյամ Վորդսվորդ

ՎԻԼՅԱՄ ՎՈՐԴՍՎՈՐԴ

7 Նյմ

ԼՅՈՒՍԻՆ
Նրա ապրած տնակի մոտ
Ճանապարհն էր լռում,
Քչերն էին նրան ծանոթ
Քչերն էին սիրում:

Մանուշակ էր համեստ ու հեզ
Թփերի տակ թաքուն,
Եվ սիրուն էր այն աստղի պես,
Որ մենակ է ծագում:

Եվ մահացավ Լյուսին իմ հեզ,
Աստղ էր, ընկավ նա վայր…
Մարդ չիմացավ, բայց և այսպես
Փոխվեց աշխարհն արար…

%d bloggers like this: