Tag Archives: ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

«ԱՆՈՒՇԸ» ՉԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԻՆԸ

19 Փտր

Հայկական առաջին գեղարվեստական կինոնկարը «Նամուսն» է՝ նկարահանված 1924 թվականին: Սակայն պարզվում է, որ առաջինը կարող էր դառնալ «Անուշը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի: Եվ այդ նախաձեռնության հեղինակը եղել է ոչ այլ ոք, քան Վահրամ Փափազյանը: 1922 թվականի վերջին նա իր շուրջն է համախմբում կինոգործին հմուտ եզակի մասնագետների ու դերասանների և այդ փոքր խմբով կարողանում է հիմքեր ստեղծել այն օրերի Հայաստանի պայմաններում աննախադեպ և համարձակ մտահղացման համար: Իսկ 1923 թվականի հունվարին մամուլն արդեն տեղեկացնում էր. «Կենտրոնական բանվորական ակումբի վարչությունը ձեռնարկել է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմայի նկարմանը կինոյի ժապավենի վրա: Նախնական աշխատանքները սկսված են դերասան Վահրամ Փափազյանի ղեկավարությամբ:
Ժապավենը նկարվելու է Լոռիում փետրվարին՝ ձմռան եղանակները, իսկ գարնանը՝ Վարդավառի և մնացյալ մասերը: Միջոցներ են ձեռք առնվում գործը բարձր գեղարվեստական դարձնելու»:
Ցավոք, այդ ծրագրին վիճակված չէր իրականություն դառնալ: Իսկ «Անուշ» խաղարկային ֆիլմն առաջին անգամ էկրան բարձրացավ 1930 թվականին, բայց այս անգամ արդեն բոլորովին այլ արվեստագետների ջանքերով:

©Հովիկ Չարխչյանpizap.com14558438141371

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

3 Դկտ

Մեր մեջ կան հայ կուսակցությունը ապրուստի աղբյուր կամ փառքի տիրանալու միջոց դարձրած մարդիկ, որոնք գույն և համոզում փոխելու պատրաստակամ մտավորականներ վարձելով, իրենց հիմնած մամուլի էջերից կուզեն, որ այդ վարձկանները ամեն օր իրենց սուլիչը նվագեն և ուրիշ ոչինչ: Եվ այսպես, վարձկան պաշտոնյան, հայ խմբագիրը, իր ամսականի սիրույն, միմիայն իր տիրոջ ապրանքն է գովում և ամեն ջանք թափում է, որ բոլոր հաճախորդները (ընթերցողները) միմիայն իր տիրոջ արտադրածը գնեն:
Շատ էլ բնական է, որ իմացական իրական արժեք ներկայացնողները այս կարգի առևտուրներին մասնակցելու աստիճանի չեն ցանկանում իջնել: Հայ պարկեշտ միտքը, հայրենասեր զարգացածը ոչ մի պարագայում սևին ճերմակ և ճերմակն սև չի կարող ասել: Ահա թե որքան լայն է հայ մտքերի միջև բացված անիծյալ խրամատը:
1961 թվական37711_b

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

2 Սպտ

Ինքն իրեն լավ ճանաչելով է, որ կարելի է ուրիշին ճանաչել: Սեփական կշիռը լավ կշռելուց հետո միայն կարելի է հանդգնել կշռել իր նմանին, եթե սեփական անձը ճանաչել հանդգնողը առավելագույն չափով անկեղծ է իր հետ: Մարդն ինքն իր հանդեպ անկեղծ լինելով միայն կարող է թե սեփական արժանիքները և թե իր պակաս կողմերը անխարդախ նժարով կշռել, և այդ անխարդախ նժարը մարդկային խիղճն է:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), default quality

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

5 Հնս

Իմ թանկագին բարեկամ, իմ ապրած խռովահույզ օրերի ուղեկից: Դու, որ հիմա ուզում ես նկարագրել իմ կյանքն ու գործը՝ եկողներին տալու ազնիվ դիտավորությամբ, առաջնորդ կարգիր քեզ պատմության անսխալական կշեռքը՝ ոչինչ չի ավելացնելու և ոչինչ չի պակասեցնելու առողջ միտքը:
Նկարագրիր ուրեմն մի մարդ, դերասան մի մարդ, որ եղավ աշխարհի ամենատառապյալ ժողովրդի ծնունդը, ծնունդը չար, արյունոտ ժամանակների ու թափառեց մեր մոլորակի չորս ծագերը՝ կյանքը մաշելով աշխարհի բեմերում, բոցեղեն լեզուների մեջ ու կամեցավ սպեղանի գտնել իր ժողովրդի անթիվ վերքերի համար: Ուր էլ որ գնաց՝ մնաց իր ժողովրդի գրկում: Ինչպես հիմա, երբ արդեն բոլորել է իր կյանքի ութ անգամ տասը տարիները:
Նկարագրիր այնպես, ինչպես եղել եմ, ինչպես կամ հիմա, իսկ մնացյալը, բարեկամս, անպատասխան լռություն է:
Քո ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ:

????????????????????????????????????????????????????????????

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

23 Մյս

Պաշտոնյայի անձը չէ, որ նշանակություն ունի պետության աչքում, այլ նրա զբաղմունքը կամ պաշտոնը, որից օգտվում է պետությունը այնքան ժամանակ, ինչքան հարմար է գտնում: Իսկ տիտղոսը կամ պաշտոնը պետական շուքից մի մասնիկ են միայն, նրա հանդերձանքից քանի անգամ գործածված շքեղ վերարկու, որ ծերակույտը նետում է այս կամ այն անհատի հնազանդ ուսին, երբ իրերի բերմամբ կարիք է զգում կարճ ժամանակով հենվել այդ ուսին և ետ վերցնում, երբ կարիքն այդ դադարում է կարիք լինելուց, խնամքով ծալում, փաթաթում, դնում է իր հանդերձարանում մի ուրիշի ուսին նետելու համար…

%d bloggers like this: