Tag Archives: վազք

100 ՏԱՐԻ, 100 ԱՆԳԱՄ

21 Ապր

Վազում էի: Ընկա ու ոտքս խփեցի գետնին: Ցավն անտանելի էր: Լաց եղա, բայց ոչ միայն ցավից: Իմ անզորության ու թուլության համար էլ լաց եղա: Նաև ամոթից: Նաև այն բանի համար, որ ճարպիկ չէի, ինչպես մյուսները: Նրա համար, որ վազքս ընդհատվել էր, ընթացքս ծնկածալ կսկիծ էր դարձել:
Շուրջս նայեցի: Չլինի՞ մեկը տեսավ խեղճությունս ու կարծեց, թե գետնատարած մարմնի մեջ նվաղում են մղումները:
Վեր կենամ, աչքս սրբեմ, վերքս ծածկեմ ու առաջ գնամ: Ես ուրիշների հետ մրցել չեմ ուզում: Ինձ իմ երազին հասնել է պետք:

Հովիկ Չարխչյանvoshod01_b

ՏՈՍՍ ԱՆԱՏՈԼԻ

12 Սպտ

Շատ կարևոր է հաջողությունը բաշխել ողջ կյանքի երկարությամբ: Ցանկալի է հավասարաչափ: Կամ, ասենք, այլ կերպ` բաշխել կյանքը կյանքի ողջ երկարությամբ: Կրկին պարզունակ է հնչում, սակայն համեմատեք կյանքը մարաթոնի հետ, որտեղ կարևոր չէ` ինչպես դու վազեցիր այս կամ այն հատվածը, կարևոր է, թե ինչպես հասար եզրագծին: Արդյունքում ոչ մեկին չի անհանգստացնում այն փաստը, որ հնարավոր է` միջնամասում ինչ-որ տեղ դու մի քանի կիլոմետր վազել ես բոլորից արագ: Եթե վերջնագծում քարշ գաս բոլորի պոչից, ապա ոչ մեկին հետաքրքիր չի լինի քո պատմությունն այն մասին, թե ինչպես էիր նախկինում դու առաջինը: Ավելին, սկզբում կամ վազքուղու միջնամասում որքան դու մոտ ես առաջին դիրքերին, այնքան ավելի մեծ զայրույթ կպատճառես հանդիսատեսին, եթե մինչև վերջնագիծ չդիմանաս ու ետ ընկնես:2010-12-26_0992467   Subscriber-false   Marketing-false   Newsletter-false   RegYSNewsletter-true  MicroTransactions-false

%d bloggers like this: