Tag Archives: Սվետլանա

ՍՎԵՏԼԱՆԱՅԻՑ ԼՈՒՍԻՆԵ

23 Սպտ

Հանրահայտ փաստ է, որ երգչուհի Լուսինե Զաքարյանի անունը եղել է Սվետլանա: Նրան տանը պարզապես Սվետիկ են ասել: Իսկ «Լուսինե» անունը «Սվետլանա»-ի հայերեն թարգմանությունն է: Լուսինե անունով Սվետլանա Զաքարյանը սկսել է հանդես գալ 1965 թվականից: Ասում են, որ այդ անունով նրան կնքել է ամուսինը` Խորեն Պալյանը:
Բայց պարզվում է, որ Սվետլանան բուն սլավոնական անուն էլ չէ: Այն ևս հորինված է: Առաջին անգամ այդ անունը օգտագործել է բանաստեղծ Ալեքսանդր Վոստոկովը իր «Սվետլանա և Մստիսլավ» պոեմում: Իսկ 1813 թվականին, երբ Վասիլի Ժուկովսկին գրեց իր «Սվետլանա» բալլադը, նոր անունը միանգամից լայն տարածում ձեռք բերեց:

Հ. Չ.

hqdefault

%d bloggers like this: