Tag Archives: ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

13 Օգս

Կյանքի զարմանալի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երբեմն դուք ամիսներ շարունակ ամեն օր հանդիպում եք որևէ մեկին, այնքան եք մտերմանում, որ թվում է, թե այլևս չեք կարող ապրել առանց մեկդ մյուսի, բայց ահա վրա է հասնում բաժանումը և ամեն ինչ ընթանում է առաջվա պես, ասես ոչինչ էլ չի կատարվել: Մտերմությանը, առանց որի դուք ապրել չէիք կարող, ձեր ստուգումն ամենևին էլ հարկավոր չէ: Կյանքը հոսում է իր ընթացքով և դուք նունիսկ չեք էլ նկատում ձեր ընկերոջ բացակայությունը:

maugham_l_min

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

19 Հնվ

Որքան երկար եմ ապրում, այնքան ավելի եմ զարմանում մարդկանց լիակատար թուլության վրա: Նրանք ջանում են կատարել իրենց պարտքը, ազնվորեն ցանկանում են անել այն բոլորն, ինչ իրենցից է կախված, փնտրում են ուղիղ ճանապարհներ, բայց նրանք ապշելու չափ թույլ են: Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ պետք է խղճալ նրանք և առավելագույն ներողամտություն հանդես բերել: Վախենամ, թե բավականին հիմար կհնչի, սակայն հիմա լեզվիս վրա ավելի հաճախ են պտույտ գալիս այս բառերը. «Ներիր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում»:

«Կարուսելը» գրքիցilustraciones-satiricas-john-holcroft-5

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

29 Հկտ

Ես կարծում եմ, որ խիղճը հսկիչ է, ով յուրաքանչյուր առանձին մարդու համար պահպանում է այն կարգը, որ հասարակությունը մշակել է իր անվտանգության համար: Նա` մեր սրտի ոստիկանը այնտեղ է, որպեսզի թույլ չտա մեզ խախտել օրենքը: Լրտես է, որ ներթափանցել է մեր «ես»-ի ամրոցը: Մարդն այնպես է մղվում ճանաչման, այնպես խենթորեն է սարսափում, թե կդատապարտեն իրեն, որ ինքն է շտապում դռները բացել իր ոխերիմ թշնամու առաջ: Եվ ահա թշնամին աննահանջ հետևում է նրան` նվիրվածորեն պաշտպանելով իր տիրոջ շահերը, արմատից կանխում է երամից անջատվելու  մարդու չնչին հավակնությունները: Եվ մարդը սկսում է հավատալ, որ հանրության շահը վեր է անձնական շահից…Somerset621X414--621x414

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

9 Հլս

Կյանքի տարօրինակ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երբեմն դուք հանդիպում եք ինչ-որ մեկի հետ ամեն օր` երկար ամիսներ շարունակ, այնքան եք մտերմանում, որ թվում է` արդեն չեք կարող ապրել առանց մեկդ մյուսի: Բայց ահա վրա է հասնում բաժանումը և ամեն բան ընթանում է առաջվա պես, կարծես ոչինչ էլ չի պատահել: Ընկերությունը, առանց որի դուք չէիք կարողանում պատկերացնել, ըստ էության ձեզ ամենևին էլ պետք չէ: Կյանքը հոսում է իր հունով, և դուք նույնիսկ չեք նկատում ընկերոջ բացակայությունը…

Երբ մարդը կողքիդ չէ, նրան իդեալականացնում ես, բաժանման մեջ զգացողություններդ սրվում են, սակայն հենց որ վերստին հանդիպում եք, զարմանում ես, թե ինչ ես գտել նրա մեջ…

edi460

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

1 Հնվ

Աշխարհը բաղկացած է ինձնից, իմ մտքերից, իմ զգացումներից: Մնացյալը միրաժ է, մաքուր երևակայություն: Կյանքը երազ է, որտեղ ես ինքս եմ ստեղծում կերպարները, և դրանք անցնում են իմ հայացքի տակով: Կյանքը հետևողական երազ է, և երբ այն դադարում է մեր երազը լինել, ողջ աշխարհն՝ իր գեղեցկությամբ ու ցավով, տխրությամբ, իր աներևակայելի բազմազանությամբ դադարում է գոյություն ունենալ:
Կյանքն իմաստ չունի: Կենդանի ամեն բան առաջացել է որոշակի պայմանների գործադրմամբ, իսկ այլ պայմանների գործադրմամբ կարող է վերջանալ: Մարդն այդ կյանքի բազմազան տեսակներից մեկն է: Նա ոչ թե տիեզերքի պսակն է, այլ միջավայրի արդյունքը: Գիտենալով, որ կյանքն անիմաստ է, աշխարհն այլևս չի թվում այնքան դաժան, և նրան կարելի է համակերպվել: Մարդը հարկադրված է չափազանց թանկ գին վճարել, որպեսզի չլինի անիմաստ արարած: Մարդն այն չէ, ինչ ցանկանում է լինել, այլ այն, ինչը չլինել չի կարող:

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

10 Դկտ

Գթասրտություն կա սիրո մեջ, սիրած էակին պաշտպանելու ցանկություն, բարիք գործելու, հաճույք պատճառելու ձգտում, և եթե սերը անձնազոհություն չէ, ապա բոլոր դեպքերում հիանալիորեն քողարկված եսասիրություն է: Սակայն որոշակի երկչոտություն էլ կա սիրո մեջ: Սերը ամենակուլ զգացմունք է, որ զրկում է մարդուն ինքնուրույնությունից, և նույնիսկ ամենախորաթափանց մարդը, չնայած գիտե, որ այդպես էլ կլինի, իրականում չի կարող պատկերացնել, որ կանցնի իր սերը: Սերը պատրանքով է պարուրում մարմինը, և մարդը հասկանալով, որ դա պատրանք է, այնուամենայնիվ այն ավելի է սիրում, քան իրականությունը: Սերը մարդուն դարձնում է ավելին, քան նա կա, և միաժամանակ փոքր-ինչ պակաս: Մարդը դադարում է իրեն հավատարիմ լինելուց, այլևս անհատ չէ, այլ առարկա, իր «ես»-ին օտար նպատակի հասնելու գործիք…
… Հենց այստեղից էլ սկսվում է գրական կեղծիքը: Սերը, որպես կանոն, մարդու կյանքի դրվագներից մեկն է, իսկ վեպերում մեծ տեղ են տալիս դրան, որը չի համապատասխանում իրական կյանքին: Քիչ տղամարդ կգտնվի, որոնց համար ամենակարևոր բանը աշխարհում սերն է, և դրանք մեծ մասամբ անհետաքրքիր տղամարդիկ են: Նրանց արհամարհում են նույնիսկ կանայք, որոնց համար սերը վեր է ամեն ինչից: Երկրպագելը շոյում է կանանց, հուզում, բայց նրանք ներքնապես զգում են, որ այդ տիպի տղամարդիկ խղճուկ արարածներ են: Նույնիսկ այն կարճատև պահերին, երբ տղամարդը սիրում է, նա զբաղված է նաև այլ գործերով, որոնք շեղում են նրա միտքը սիրո առարկայից: Մեկի ուշադրությունը գրավում է աշխատանքը, որ նրան ապրուստի միջոցներ է տալիս, մյուսը տարված է սպորտով, մի ուրիշը` արվեստով: Տղամարդկանց մեծամասնությունը իրենց գործունեությունը ծավալում են տարբեր բնագավառներում. նրանք ընդունակ են ամբողջովին կենտրոնանալու միայն այն բանի վրա, որ տվյալ դեպքում հետաքրքրում է նրանց, և սրտնեղում են, երբ մեկը խանգարում է մյուսին: Սիրո մեջ տղամարդու և կնոջ տարբերությունը կայանում է նրանում, որ կինը ամբողջ օրն է սիրում, իսկ տղամարդը` երբեմն:

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

15 Հկտ

ՄԱՐԴ, ՈՐ ԽԻՂՃ ՈՒՆԻ
… Բարոյագետները ձգտում են ապացուցել մեզ, որ խիղճը մարդկային վարքի ամենահզոր գործոններից է: Այժմ, երբ բանականության ու խղճի դժոխային տանջանքները անիծյալ առասպել են համարվում, շատերը խղճի մեջ են տեսնում այն երաշխիքը, որ մարդկային ցեղին պիտի ստիպի ընթանալ ազնվության ճանապարհով: Շեքսպիրը մեզ ասել է, որ : Վիպասաններն ու դրամատուրգները մեզ նկարագրել են այն տառապանքները, որ բաժին են ընկնում չար հոգիներին. նրանք վառ գույներով պատկերել են հանցավոր հոգու ապրած անձկությունն ու անքուն գիշերները, ցույց են տվել, թե այն ինչպես է թունավորում ամեն հաճույք, մինչև կյանքն այն աստիճան անտանելի է դառնում, որ մերկացումն ու պատիժը վրա են հասնում իբրև երանելի թեթևացում: Ես հաճախ եմ մտածել, թե որքանով է դա ճշմարիտ: Բարոյախոսները պիտի դանակ սրեն, նրանց գործն այդ է, պիտի բարոյական չափանիշներ առաջ քաշեն: Նրանց թվում է, որ եթե նույն բանը բավական հաճախ կրկնեն, մարդիկ ի վերջո կհասկանան: Կարծում են, որ երբ որևէ բանի գոյությունը ցանկալի են համարում, ապա դա բավական է, որ այդպես լինի: Նրանք մեզ համոզում են, թե մեղքը, ոճիրը մահվամբ է հատուցվում. մենք շատ լավ գիտենք, որ միշտ այդպես չի լինում: Իսկ ինչ վերաբերում է գրական գործիչներին` դրամատուրգներին ու վիպասաններին, երբ սրանց ձեռքը ցնցող նյութ է ընկնում, օգտագործում են` առանց երկար-բարակ մտածելու` համապատասխանու՞մ է իրականությանը, թե ոչ: Այսպիսով,. Մարդու բնության վերաբերյալ որոշ ըմբռնումներ, փաստորեն, ընդհանուրի սեփականությունն են դառնում և սկսում ինքնին ակնհայտ համարվել: Հենց այդպես նկարիչներ դարեր շարունակ ստվերները սև էին անում, և մինչև որ իմպրեսիոնիստները չնայեցին անաչառ աչքով ու չնկարեցին ստվերն ինչպես որ կա, մենք չգիտեինք, որ այն իրականում գունավոր է: Երբեմն ինձ թվում է, թե խիղճը հավանաբար բարոյական բարձր զարգացման արդյունք է, այնպես որ տարածվում է միայն բարոյապես անթերի մարդկանց վրա, ովքեր անընդունակ են նման արարքի, որի համար ստիպված լինեին լրջորեն զղջալ…

This slideshow requires JavaScript.


Թարգմ. Ա. Կլչյան

%d bloggers like this: