Tag Archives: ՍՅՈՒՍԱԿՈՒ ԷՆԴՈ

ՍՅՈՒՍԱԿՈՒ ԷՆԴՈ

27 Հնվ

Որքան էլ դժվար լինի մարդկանց համար, ինչպիսի փորձություններ էլ նրանց բաժին հասնի, նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում պիտի կրեն մարդուն վեհացնող սերը, պիտի հավատարիմ մնան իրենց զգացմունքներին, հետևաբար` իրենք իրենց: Միայն ամուր ընտանիքը` հիմնված փոխադարձ հարգանքի վրա, կարող է դաստիարակել բարձր մարդկային հատկանիշներ, մարդուն դարձնել բարի և օգնել նրան` գտնելու կյանքում իր տեղը:

Եթե մարդը կարող է ապրել միայնակ, այդ դեպքում ինչու՞ է աշխարհը լցված օգնության աղերսանքներով…endo

ՍՅՈՒՍԱԿՈՒ ԷՆԴՈ

29 Հնս

Տղամարդը կնոջ մեջ փնտրում է ոչ թե «կյանքի ուղեկցի» կամ «փոքրիկ կոլեկտիվի անդամի», ինչպես դու ես արտահայտվում (ի դեպ, դու այդ մասին պնդում ես քո ամբողջ նամակի ընթացքում, ասես տղամարդու և կնոջ միջև ուրիշ ոչ մի հարաբերություն չկա և լինել չի կարող), այլ բարեկամական մասնակցություն, նյութական աջակցություն, քնքշանք: Այո, այո, տղամարդիկ երբեմն ցանկանում են, որ իրենց մայրաբար գուրգուրեն:

Երբեմն ուզում ես մոռանալ, որ դու «ամուսին» ես, «հայր» ես, ցանկանում ես տղամարդ լինել: Կանայք մեզ տղամարդ են տեսնում, քանի դեռ մենք նրանց սիրահետում ենք: Հետո արդեն մենք ամուսին ենք: Դա արագ ձանձրացնում է, ինչպես ամանորյա վատնումները:

Ինչ ուզում ես ասա, բայց տղամարդիկ չեն կարողանում այնպես արագ կերպարանափոխվել ամուսնու, ինչպես կանայք: Այս հարցում կանայք ավելի շնորհալի են: Նրանք ընդհանրապես հեշտությամբ են հարմարվում նոր իրավիճակներին…

se_t1

«Ամուսնական կյանք» գրքից

%d bloggers like this: