Tag Archives: ՍԹԻՎ ԷՐԻԿՍՈՆ

ՍԹԻՎ ԷՐԻԿՍՈՆ

27 Մրտ

Մնաս բարով: Քեզ մոռանալը մի բան է, մոռանալը, որ քեզ սիրել եմ` մեկ այլ բան: Այժմ ես հրաժեշտ եմ տալիս մեր անցյալին, որից երբեք չեմ կարող մինչև վերջ բաժանվել, և որքան հնարավոր է կասկածելի ներկային, որը կարող էր ավելի շուտ նրան հետևել: Ես նրան կպահպնեմ անցյալի մյուս բոլոր կասկածելի տարբերակների հետ: Ես դրանց մի ամբողջ հավաքածու ունեմ, որոնք շարված են գրադարակներում` արծաթե գնդերից ազատ տեղերում: Ես բարձրացնում եմ դրանք, թափահարում եմ, իսկ նրանք ոչ մի ձայն չեն արձակում, և ես ժպտում եմ: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը փորձում է ինձ վրա սաղացնել գունդ, որի մեջ ասես զմռսված, քարացած, մեռած բզեզ, դղրդում են կեղծ խոստումները: Ես պարզապես բացում եմ պատուհանը և այդպիսի գունդը թափով նետում եմ դեպի Հոլիվուդ-Հիլլ, որտեղ արդեն գոյացած պիտի լինի չիրականացած ապագաների մի ամբողջ կույտ: Դրանք աղաղակում են մեկ այս, մեկ այն կեղծ խոստումը: Ես դարձյալ ներկայի մեջ եմ, միակ իրական, անընդհատ մահվան կենդանի պահի մեջ… Մեռած անցյալ, մեռած ապագա, մեռած հիշողություններ, մեռած հույսեր: Բայց իմ խոսքերում հեգնանք չկա: Ես կուզեի մտածել, որ այնքան չեմ ընկել, որ միախառնեմ մեռած ատելությունը մեռած հեգնանքի հետ…

«Ամնեզիասկոպ» գրքիցsteve-erickson-primer

%d bloggers like this: