Tag Archives: Սերվանտես

ՍԵՐՎԱՆՏԵՍ

4 Սպտ

Երջանիկ են եղել այն օրհնյալ ժամանակները, երբ դեռ չկային այս հրեշավոր հրաձիգ զենքերը: Ես խորապես հավատում եմ, որ նա, ով դա հորինել է, այժմ դժոխքում հատուցում է իր սատանայական հայտնագործության համար, քանզի նրա շնորհիվ ստոր վախկոտը կարող է կյանքից զրկել քաջարի ասպետին:cervantes--644x362

ՍԵՐՎԱՆՏԵՍ

18 Փտր

Ճամփա տվեք, սիրելի պարոններ, թույլ տվեք, որ ես վերադանամ իմ նախկին կյանքին: Թույլ տվեք գնամ, որոնեմ իմ անցյալ կյանքը, որպեսզի հարություն առնեմ իմ այժմյան մահվանից: Ես վարչապետ լինելու, թշնամիներից կղզի ու քաղաք պաշտպանելու համար չեմ ծնվել: Իմ խելքն ավելի լավ է կտրում, թե ինչպես պետք է վարել, փորել հողը, էտել խաղողի որթը, քան թե հրապարակել օրենքներ և պաշտպանել պետությունը: Ինձ ավելի կվայելի մանգաղ բռնել, քան վարչապետի գավազանը: Ես գերադասում եմ պառկել կաղնու հովանու տակ, իսկ ձմեռը՝ փաթաթվել ոչխարի մորթու մեջ, քան այս վարչապետական տաժանքը կրել, քնել հոլանդական սավանի վրա և սամույրի մուշտակ հագնել: Հաղորդեք իմ տիրոջը՝ հերցոգին, որ ես ծնվել եմ մերկ և մերկ էլ մնացել եմ, ոչինչ չեմ շահել և տանուլ չեմ տվել: Ասելս այն է, որ ես դատարկ գրպանով սկսեցի պաշտոնավորել և դատարկաձեռն էլ թողնում եմ պաշտոնս, թեև, սովորաբար, ուրիշ կղզիների վրա վարչապետներն այլ կերպ են վարվում: Դե, ճամփա տվեք, ես գնում եմ բժշկվեմ, որովհետև, կարծեմ, ողջ տեղ չի մնացել…

«Դոն Քիշոտ»

ՍԵՐՎԱՆՏԵՍ

23 Օգս

«…Այսպես է ճակատագրի օրենքը, որ ոչ մի բան իր գոյության ընթացքում չի կարող երկար անփոփոխ մնալ: Նրա կարգը փոփոխություններն են… Իմ բարի համբավը զենիթին հասավ, հետևաբար պետք է որ թեքվեր: Ես տեսնում եմ, որ երկար չեմ ապրելու, և որովհետև ես շատ լավ գիտեմ, որ բարձրացա նրա համար, որ իջնեմ, ծաղկեցի, որ թառամեմ, ուրախացա նրա համար, որ տխրեմ, ծնվեցի, որ ապրեմ, ապրեցի, որ մեծանամ, մեծացա, որ ծերանամ, ծերացա, որ մեռնեմ: Եվ քանի որ դրանում ես վաղուց համոզված եմ, ապա իմ բոլոր դժբախտությունները հեշտությամբ եմ կրում, բայց, այնուամենայնիվ, ես վերջնականապես չեմ կարող հրաժարվել ափսոսանքից, քանի որ կառուցված եմ դյուրզգաց նյութից…
Մնում է գինին: Նա սրտից թախիծը քշում է ավելի լավ, քան ոսկին ու մարջանը, պատանուն խիզախություն, իսկ ծերունուն ուժ է տալիս, դժգույնին կարմրություն է փոխանցում, վախկոտին՝ քաջություն, ծույլին՝ եռանդ, ամրապնդում է ուղեղը, ստամոքսից քշում է ցուրտը… Միայն մի թերություն ունի՝ լավը թանկ արժե, իսկ վատը վնասում է…»:

«Սելեստինա» վեպից

ՍԵՐՎԱՆՏԵՍ

30 Հկտ

“Հիշիր, որ դու մի ժամանակ խոզարած ես եղել…”
( Դոն Քիշոտի պատվիրանները նահանգապետ Սանչոյին եւ ժամանակակից այլոց)

— Իմ բարեկամ Սանչո, ահա այժմ, երբ ես դեռ նոր եմ սկսում գագաթը բարձրանալ, դու արդեն ժամանակից շուտ եւ առողջ բանականության օրենքներին հակառակ` քո իղձերը կատարված ես տեսնում: Շատերը կաշառք են տալիս, աղերսում են, չեն քնում, ձանձրացնում են, խնդրում են ու համառում եւ էլի նպատակին չեն հասնում, իսկ մեկ ուրիշը հազիվ ասպարեզ է գալիս, հայտնի չէ, թե ինչ կերպ եւ ինչու` հասնում է այն պաշտոնին ու դիրքին, որի վրա շատերը աչք էին տնկել:
Բեւեռիր հայացքդ քեզ վրա եւ աշխատիր ճանաչել ինքդ քեզ` քանզի դրանից ավելի բարդ ճանաչողություն դժվար է պատկերացնելը: Ճանաչելով ինքդ քեզ` չես փքվի այն գորտի նման, որն ուզում էր եզան հետ համեմատվել, հակառակ դեպքում դու քո գոռոզամիտ խելացնորությամբ կնմանվես փարթամ պոչ եւ այլանդակ ոտներ ունեցող սիրամարգին: Հիշիր, որ դու մի ժամանակ խոզարած ես եղել: Եթե դու կնոջդ քեզ հետ բերելու լինես (որովհետեւ հարկ չկա, որ երկարատեւ ծառայություններ ունեցող կառավարիչները բաժանված լինեն իրենց ամուսիններից), սովորեցրու նրան, լուսավորիր եւ հղկիր նրա բնածին կոպտությունը, որովհետեւ շատ հաճախ խելացի նահանգապետի ձեռք բերածը կորչում եւ կործանվում է անտաշ եւ հիմար կնոջ երեսից:
Եթե դու հանկարծ ամուրի դառնաս (որ միշտ կարող է պատահել) եւ քո վիճակը թույլ տա քեզ ավելի տոհմիկ ծագում ունեցող աղջկա հետ ամուսնանալու, ապա ուշադիր եղիր, որ նա իրեն կարթի նման չպահի եւ չասի` “չեմ ուզում, ջեբս գցիր” , որովհետեւ, ճշմարիտն ասած, դատավորի կնոջ վերցրած ամեն մի կաշառքի համար մարդն է պատասխանատու Ահեղ դատաստանի օրը…
Երբեք մի ղեկավարվիր քո սեփական կամայականության օրենքներով, որովհետեւ այդ կերպ են վարվում միմիայն իրենց մեծ խելոքներ երեւակայող տգետները:
Թող աղքատի արցունքները ավելի շատ կարեկցություն հարուցեն քո մեջ եւ ոչ պակաս արդարացիություն, քան հարուստի գանգատները:
Այնտեղ, ուր անաչառություն է պետք, մեղավորին մի ենթարկիր օրենքի խստության, որովհետեւ դաժան դատավորի համբավը ոչնչով լավ չէ գթասիրտ դատավորի համբավից:
Հանգամանորեն պարզիր քեզ համար, թե որչափով նշանակալից է քո վիճակը, եւ եթե կարեւորագույնը թույլ է տալիս սպասավորներիդ հատուկ սպասազգեստ հագցնել, ապա պատվիրիր, որ այդ սպասազգեստները շքեղ ու վառ չլինեն, այլ լինեն վայելուչ եւ դիմացկուն եւ բաժանիր այն սպասավորների եւ աղքատների միջեւ, այսինքն վեց մանկլավիկ հագցնելու փոխարեն, հագցրու երեք աղքատի եւ երեք մանկլավիկի”:

%d bloggers like this: