Tag Archives: Սեմուել Բեքեթ

ՍԵՄՈՒԵԼ ԲԵՔԵԹ

20 Օգս

Մենք հաճախ ենք հիասթափվում այն բանի ոչնչությունից, ինչը մեզ հարմար է անվանել ձեռքբերում: Սակայն ի՞նչ բան է ձեռքբերումը: Սուբյեկտի նույնականացումը իր ցանկության օբյեկտի հետ: Իսկ այդ ընթացքում գուցե թե սուբյեկտը բազմիցս մեռել է:

Բոլոր մարդիկ իրենց ցանկությունների զոհերն են, ամենքը զբաղված են անմիտ գործերով, որոնց ելքը նախապես որոշված է և ճզմված  անմաքուր աշխարհի մամլիչի տակ:

«Բեկորներ» էսսեիցSamuel-Beckett-001

 

ՍԵՄՈՒԵԼ ԲԵՔԵԹ

27 Օգս

Արի մեր ժամանակը չվատնենք դատարկ խոսակցությունների վրա: Արի մի բան անենք, քանի հնարավորություն ունենք: Ամեն օր չէ, որ մեր կարիքը զգացվում է: Իհարկե, անձամբ մեր կարիքը չէ, որ զգացվում է: Ուրիշները նույն բանը կարող էին անել նույն հաջողությամբ, եթե ոչ ավելի լավ: Ամբողջ մարդկությանն են ուղղված օգնության այս կանչերը, որ դեռ հնչում են մեր ականջներում: Բայց այս տեղում, այս ժամանակ ամբողջ մարդկությունը մենք ենք, ուզում ենք մենք դա, թե ոչ: Արի անենք այն ամենը, ինչ կարող ենք, քանի դեռ շատ ուշ չէ: Արի արժանի կերպով ներկայացնենք միանգամից կեղտոտ ամբոխը, որին դաժան ճակատագիրը կապել է մեզ: Ճիշտ է, որ երբ մենք ծալած ձեռքերով կշռում ենք թերն ու դեմը, ոչ մի վստահություն չի մնում մեր նմանների նկատմամբ: Վագրը նետվում է օգնելու իր ազգակիցներին առանց մտածելու, կամ էլ գողեգող փախչում է անտառի խորքը: Բայց դա չէ խնդիրը: Ինչ ենք անում մենք այստեղ, սա է խնդիրը: Եվ մենք օրհնված ենք, որ գիտենք պատասխանը: Այո, այս հսկայական խառնաշփոթում մի բան է միայն հասկանալի: Մենք սպասում ենք Գոդոյի գալուն…

ՍԵՄՈՒԵԼ ԲԵՔԵԹ

30 Հկտ

… Բազում միջոցներ կան ջանալու պարապ տեղն ասելու այն բաները, որ ես զուր ջանում եմ ասել։ Դրանցից ես փորձել եմ, ինչպես դուք գիտեք, մարդկանց ներկայությամբ եւ մենության մեջ, ճնշման ներքո, փոքրոգությունից, մտային թուլությունից, երկու թե երեք հարյուրը: «տիրապետում-աղքատություն», թերեւս, ամենատաղտկալին չեղավ: Եվ, այդուհանդերձ, մենք հետզհետե դրանից հոգնում ենք, ճիշտ չէ՞: Միտքն այն մասին, որ արվեստը միշտ բուրժուական է եղել, թեպետ եւ այն կարող է բթացնել մեր ցավը սոցիալ-առաջադիմականների ձեռքբերումների հանդիման, ի վերջո, հազիվ թե հետաքրքրություն է ներկայացնում: Ակնհայտ է, որ արվեստագետի համար, ով տանջվում է արտահայտման կոչումով, ամեն բան դատապարտված է թեմա դառնալու, ներառելով թեմայի որոնումները… Սակայն, եթե թեման դառնում է վերաբերմունքի անկայուն տարր, ապա արվեստագետը, այսինքն՝ երկրորդ տարրը, հազիվ թե կարող է ավելի կայուն լինել, հաշվի առնելով նրա հնարքների ու մեթոդի լաբիրինթոսը: Առարկությունները արվեստին ուղղված այդպիսի դուալիստական հայացքի դեմ համոզիչ չեն: Մեզ հարկ է կարգել երկու, թող որ անհուսալի, հասկացություններ` հիվանդությունը, ափսեի վրայի մրգերից մինչեւ վուլգար մաթեմատիկան ու ինքնակարեկցանքը, եւ դրա վերացման միջոցը: Այն ամենը, ինչ պետք է մեզ մտահոգի` հենց վերաբերմունքի սուր, հարաճուն տագնապն է, որի վրա հանց ստվեր սողում է սնանկության գիտակցման, անհամապատասխանության սեւ ստվերը, կյանքն այն ամենի հաշվին, ինչը դա, այդ վերաբերմունքը, ժխտում է, այն ամենը, ինչի վրա մենք աչք ենք փակում: Գեղանկարչության պատմությունը` դե, դեռ ինչքան պնդել այդ մասին` նրա կործանման զգացողությունից փախչելու ջանքերի պատմությունն է, առավել արժանահավատ, առավել լի, առավել համատեղելի հարաբերությունները պատկերողի եւ պատկերվողի միջեւ, յուրահատուկ ֆոտոտրոպիզմի հակազդեցության միջոցով, որի բնույթի առթիվ մինչեւ այսօր վիճում են ամենագիտուն մարդիկ, եւ այնպիսի պյութագորական սարսափով, որ կարծես թե «պի» թվի իռացիոնալությունը աստվածության անարգանք լինի, չխոսելով նրա ստեղծածների մասին:
… Ոչ, ոչ, թույլ տվեք ինձ այս հոգոցը եւս հանել: Ես գիտեմ, որ այժմ, որպեսզի մեր մղձավանջային մտադրությունն ընդունելի ավարտին հասցնենք, միայն մի բան է պետք, եւ հատկապես` այդ խոնարհությունից, ճանաչումից, անհաջողությանը հավատարմությունից նոր թեմա եւ առարկա արարել, նոր հարաբերությունների տարր, իսկ գործողությունից, որը նա՝ արվեստագետը, լինելով գործելու անընդունակ, գործելու պարտական, իրագործում է` արտահայտման նոր գործողություն արարել, թող որ վերջինս վկայի միայն ինքն իր մասին, իր անհնարինության մասին, իր անխուսափելիության մասին: Ես գիտեմ, որ այդ անելու իմ անկարությունը ինձ դնում է, դե նաեւ, երեւի թե, ինչ-որ երանելու, այսպես կոչված, հոգեբույժներին հայտնի, աննախանձելի վիճակի մեջ: Քանզի ի՞նչ կա այս գունավոր մակերեւույթի վրա այն ամենից, ինչը նախկինում չկար: Չգիտեմ, թե դա ինչ բան է, չէ՞ որ ես նախկինում նման բան չեմ տեսել: Սակայն, թվում է, որ ասվածը ոչ մի կապ չունի արվեստի հետ, եթե, իհարկե, հիշողությունն ինձ չի դավաճանում…

%d bloggers like this: