Tag Archives: Ռուզաննա Պետրոսյան

ՊԵԴՐՈ ՍԱԼԻՆԱՍ

2 Հնս

Ինձ հարկավոր չէ ժամանակ,

իմանալու համար` ինչպիսին ես,

իրար ճանաչում են նաև կայծակով:

Ո˚վ կարող է քեզ ճանաչել, երբ լուռ ես,

կամ այն բառերով, որոնցով լռում ես,

նա, ով քեզ փնտրում է այն կյանքում, որ ինքն է ապրում,

գիտի միայն պատրանքներիդ մասին,

նաև պատրվակների, որոնց մեջ թաքնվում ես:

Գնալ` քեզ հետևելու քո անցյալում,

ժպիտը գումարել արարքներին,

անունները` տարիներին,

այդպես քեզ ճանաչողը կմոլորվի:

Իսկ ես` ոչ:

Ես քեզ ճանաչեցի փոթորկի մեջ,

քեզ ճանաչեցի պատահական,

այդ վայրի հեռացումի մեջ,

որտեղ երևում է այն խորքը,

որից փախչում են կեսօրին և գիշերը:

Ես քեզ տեսա, դու` ինձ, իսկ հիմա,

այլևս չեն կարող սխալվել

ո՛չ պատմությունը, ո՛չ անցյալը,

դու` կայծակի մեջ ամազոնուհի,

որ նոր ժամանած դողում ես կանգնած:

Ես քեզ չէի սպասում,

ես քեզ այնքան վաղուց գիտեմ,

որ սիրուդ վրա փակում եմ աչքերս և քայլում անսխալ,

կուրորեն`

ոչինչ չխնդրելով

այս դանդաղ և աներեր լույսից,

որի միջոցով ճանաչում են տառերը, ձևերը,

և քեզ ճանաչել փորձողը կարծում է,

հավատում է, թե իբր տեսնում է,

թե դու ով ես`

ի՛մս, 

անտեսանելի՛ս:

Թարգմանությունը `  Ռուզաննա Պետրոսյանի141

ՊԵԴՐՈ ՍԱԼԻՆԱՍ

2 Հնս

Քեզ փնտրեցի կասկածի մեջ,

բայց երբեք չգտա:

Գնացի քեզ փնտրելու

ցավի մեջ.

դու այնտեղից չէիր գալիս:

Մտա ամենախորքերը,

որպեսզի վերջապես տեսնեմ` այնտեղ ես,

քայքայող, ինձ ցավեցնող

անձկության միջով.

դու երբեք վերք չես տվել:

Բայց ոչ ոք ինձ նշան չարեց,

ո՛չ այգին իր ծառերով,

 ո՛չ քո շուրթերն իր համբույրներով,

ինձ ոչ ոք չասաց,

որ այդ պատճառով քեզ կորցրի,

որ դու գալիս էիր ծիծաղով, հաճույքով.

Ճիշտ որ:

Թարգմանությունը `  Ռուզաննա Պետրոսյանի161

ՊԵԴՐՈ ՍԱԼԻՆԱՍ

2 Հնս

Ես քեզ չեմ փնտրում,

Որովհետև գիտեմ, որ անհնար է

Գտնել քեզ … այսպես փնտրելով:

Լքե՜լ քեզ… քեզ կլքեմ այնպես,

Ինչպես լքում են մոռացված մեկին,

և կմտածեմ այլ բաների մասին

որպեսզի… քո՛ մասին չմտածեմ,

բայց մտքիս մեջ քեզ ամուր պահելով՝

մտածում եմ դատարկ բաների մասին:

Շուրթերից հնչող անվերջ ծեծված խոսքեր՝

‹‹Վաղը պետք է սա անեմ»

‹‹Ճի՛շտ այդպես»

‹‹Ավելի լավ կլիներ»

Խաբկա՜նք…

Ի՜նչ հեշտ է ամեն ինչ

Որքա՜ն հեշտ է արդեն ամեն ինչ

Մոռացվա՜ծ իմ սեր…

Թարգմանությունը `  Ռուզաննա Պետրոսյանի90489277_1

ՊԵԴՐՈ ՍԱԼԻՆԱՍ

21 Դկտ

Եվ մի՞թե սա է uերը 
Այն, որ չունի վերջ:
Ապրել սկզբից, ասել է թե բաժանվել:
Առաջին հանդիպում. լույսեր, շուրթեր,
սիրտն զգում է կույր լինելու թախիծն այն,
որ տևում է մեկ օր միայն:
Սերը սեփական վերջի դարձն է հրաշալի,
Ասել է թե ձգել կախարդական արարումն այն պահի,
երբ մեկը դառնում է երկու՝
ընդդեմ կյանքի դատապարտմանն առաջին:
… Կատարյալ համբույր մի, որ հեռու է վանում ժամանակը,
Նետում է հեռու, անեզր դարձնում աշխարհն այն փոքր,
որտեղ դեռ կարող են համբուրվել երկուսով:
Ո՛չ գալստի, ո՛չ գտածի մեջ է սիրո վերջը,
այլ՝ բաժանմանը դիմակայելու,
որտեղ երկուսն այն դողացող ու մերկ՝ իրենց զգում են ամենաբարձրում:
Իսկ բաժանումն այն պահը չէ,
երբ ձեռքերն ու ձայները հեռանում են՝ հրաժեշտին հատուկ ժեստերով:
Բաժանվում են դրանից առաջ կամ դրանից հետո,
Երբ միմյանց ձեռք են սեղմում, երբ գրկում են միմյանց, 
եթե ոչ երբեք բաժանվելու համար,
ապա որովհետև հոգին կուրորեն զգում է,
որ միասին լինելու միակ հնարավոր եղանակը՝
Պարզ, բայց երկար հրաժեշտ տալն է, 
իսկ ամենահաստատը՝ հրաժեշտը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա ՊետրոսյանիBLOK

%d bloggers like this: