Tag Archives: ՌՈՄԵՆ ՌՈԼԱՆ

ՌՈՄԵՆ ՌՈԼԱՆ

5 Հնս

Ունենալ սիրելի մի ընկեր, որի ձեռքը հանձնած լինես ամբողջ էությունդ և որը քո ձեռքը հանձնած լինի իր ամբողջ էությունը: Հանգստանալ, վերջապես քնել, երբ հսկում է ընկերդ, հսկել, երբ քնում է նա: Ճանաչել հաճույքն այն բանի, որ պաշտպանում ես նրան, ում սիրում ես և ով քեզ վստահում է մանկան պես:Romain_Rolland_au_balcon,_Meurisse,_1914

ՌՈՄԵՆ ՌՈԼԱՆ

15 Փտր

Դահիճների նկատմամբ խղճահարությունը վերածվում է դաժանության` զոհերի նկատմամբ: Ով ինչպես հարկն է չի ատում չարիքը, նա ինչպես հարկն է չի սիրում բարին: Իսկ բարությունը գիտություն չէ, այն գործողություն է: Հարկավոր է համարձակություն ունենալ փրկելու մարդկանց` հակառակ հենց իրենց: Ամեն մի խիզախ, ամեն մի ճշմարտասեր մարդ պատիվ է բերում իր հայրենիքին: Մտքի ազնվությունը նրանում է, որ չնահանջես ճշմարտության առջև, այլ ձգտես դեպի նա, ինչ գնով էլ ուզում է լինի գտնես նրան, խորշես թեթև, հարմար, կիսատ-պռատ որոշումներից, ստորացուցիչ կեղծիքներից: Համարձակություն ունենալ ինքնուրույն որոնել, դատել ու վճռել: Համարձակություն ունենալ ինքնուրույն մտածել: Մարդ լինել:
Ոչ մի բան ավարտված չէ նրա համար, ով ողջ է: Չկա այնպիսի մշուշ, որից ելք չլինի: Գլխավորն է` դիմանալ և առաջ գնալ: Հարկավոր է, որպեսզի մարդը հասկանա, որ նա աշխարհի արարիչն ու տերն է, որ նրա վրա է ընկած պատասխանատվությունը հողագնդի բոլոր դժբախտությունների համար և որ նրան էլ պատկանում է փառքը կյանքում եղած բոլոր լավ բաների համար: Անձնական բարօրության մասին հոգ տանելը լիովին բնական է, և չի կարելի այն հաշվից հանել: Բայց եթե հոգաս միայն դրա մասին` արհամարհելով հասարակական բարօրությունը և ամբողջ մարդկային հասարակության պաշտպանությունը, ապա կյանքը կդառնա ամոթալի, խղճուկ և, ուղղակի կասեմ, նողկալի: Պատիվ` ահա իսկական գեղեցկությունը:

%d bloggers like this: