Tag Archives: ՌԻՉԻ ԴՈՍՏՅԱՆ

ՌԻՉԻԻ ՀԱՄԱՐ

1 Հկտ

Կառքը սլանում էր թիֆլիսյան փողոցներով: Կառքում Չարենց էր և մի դեռատի կին` վախվորած հայացքով, լարված մատների ջղաձիգ կծկումներով: Անցան Վորոնցովյան կամուրջը, թեքվեցին Խեթագուրովի փողոցի կողմը և կանգ առան մի տան առաջ: Ներսում գրեթե ամայի էր: Մերկ պատեր, կտավե ճերմակ վարագույրներ ու մի գրասեղան` մաքուր թղթերով: Չարենցը նստեց, կնոջը խնդրեց տեղ գրավել իր դիմաց: Լուռ, երկար, թրատող հայացքով նայում էր աղջկան: Հետո սկսեց գրել:
Ժամանակն անցնում էր, իսկ նա ցասկոտ շարժումներով դեռ շարունակում էր էջերը լցնել տողերով:
Վերջապես ավարտեց: Մի պահ շունչ առավ, ապա սկսեց խուլ, ռնգային ձայնով կարդալ դրանք: Վերջին տողերն արտասանելուց հետո գլուխը կտրեց թղթերից ու նայեց կնոջը: Կինը լռում էր: Աչքերը սառն էին, անարտահայտիչ ու անարձագանք:
— Որովհետև հիմար ես,- չարացած նետեց Չարենցն ու ոտքի ելավ:
Դուրս եկան, կրկին կառք կանչեց, կնոջն ուղեկցեց մինչև տուն ու հեռացավ առանց հրաժեշտի:
Այդ կինը Ռիչի Դոստյանն էր: Վեց երգերից կազմված չարենցյան շարքը կոչվեց «Ռիչիի համար»:

pizap.com15067338095081

ՌԻՉԻ ԴՈՍՏՅԱՆ

6 Նյմ

Ամենամեծ չարիքը, որ կարել է պատճառել մարդուն, նրան իր մասին իրական պատկերացումներից զրկելն է: Հենց դրանով էլ սարսափելի են մտերիմ մարդիկ: Կարևոր չէ՝ դաստիարակում են, հնազանդեցնում են, թե՞ շահագործում են, կարևորն այն է, որ տարիների ընթացքում մարդը վարժվում է իր մասին մտածել այնպես, ինչպես ուրիշներն են մտածում: Իսկ դա նրան դարձնում է անպաշտպան, իհարկե, այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ընդվզել: Եվ քանի որ ընդվզել է, ուրեմն թշնամություն, անիմաստ, դաժան, անվերջանալի… Թշնամանում են ոչ այնքան մարդիկ, որքան նրանց պատկերացումները միմյանց մասին:

ՌԻՉԻ ԴՈՍՏՅԱՆ
«Տագնապ» գրքիցf58a23617dacb2bff49ec5b059dfde88-300x211

%d bloggers like this: