Tag Archives: Ռիչարդ Բախ

ՈՉԻՆՉ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ

5 Օգս

Դասը, որն այնքան դժվար էր գտնել, այնքան դժվար էր սովորել, յուրացվեց արագ, պարզ ու հասարակ: Խնդիրները ծագում են նրա համար, որպեսզի դրանք լուծվեն: Ինչու՞ է մարդկային էությունը ձգտում տեղաշարժել անցյալում սահմանված շրջանակները, ձգտում հաստատել սեփական ազատությունը: Դա մարտահրավեր չէ, որ նետվել է մեզ` պարզաբանելու, թե ովքեր ենք մենք և ով կդառնանք, այլ այն, թե ինչպես կընդունենք այդ մարտահրավերը: Կհրաժարվե՞նք մենամարտից անհաջողության դեպքում, թե՞ դրանից ելք գտնելու  մեր սեփական ուղին կհորինենք` քայլ առ քայլ մղվելով դեպի ազատություն…

Խնդիրները լուծման համար են: Ազատությունը հաստատման համար է: Ու քանի դեռ մենք հավատում ենք մեր երազանքին` ոչինչ պատահական չէ:

 ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

5713-NmQ3NTRlZGEzMw

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

4 Նյմ

Երբ դու սովորում ես, դու սոսկ բացահայտում ես քեզ համար այն, ինչը վաղուց գիտես:

Երբ դու արարք ես գործում, դու ցույց ես տալիս, որ իսկապես այդ մասին գիտես:

Երբ դու սովորեցնում ես, ընդամենը հիշեցնում ես մեկ ուրիշին, որ այդ ամենը նա գիտի նույնքան լավ, որքան ինքդ:

Մենք բոլորս սովորում ենք, արարքներ ենք գործում և սովորեցնում ենք:

Քո միակ պարտականությունը քեզ տրված կյանքերից յուրաքանչյուրում այն է, որ հավատարիմ լինես ինքդ քեզ: Հավատարիմ լինել ևս ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի` անհնար է, բացի այդ դա կեղծավորության լավագույն նշանն է:

Ամենապարզ հարցերն իրականում ամենադժվարն են: Որտե՞ղ ես ծնվել: Որտե՞ղ է քո տունը: Ու՞ր ես գնում: Ի՞նչ ես անում: Մտածիր այս մասին ժամանակ առ ժամանակ, և հետևիր, թե ինչպես են փոփոխվում քո պատասխանները:1346663793563

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

13 Սպտ

Միակ բանն այս աշխարհում, որ հնարավոր չէ ոչնչացնել, մենք ենք: Ամբողջ մոլորակը կարող է մոխրանալ, արեգակը կարող է վերածվել նոր աստղի, սակայն մեզ վրա այրվածք անգամ չի լինի: Մենք անոչնչանալի ենք: Մենք որպես Գոյ, որպես անսահման սիրո աճապարություն, որպես ոգու կեցության մասնակիցներ` անտրոհելի ենք:

Մի աշխարհից մենք գալիս ենք դրան բոլորովին նման մեկ ուրիշը, իսկույն մոռանում ենք այն նախորդը, որտեղից եկել ենք, և, չմտածելով, թե ուր ենք գնալու, ապրում ենք պահի համար: Պատկերացնում եք, թե քանի կյանք է հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու Երամին իշխելը: Հազարավոր կյանքեր, Ջոն, տասհազարավոր ու էլի ուրիշ հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետև այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է: Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում:

Պատկերացնու՞մ ես քանի-քանի կյանք պիտի ապրել, մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանաձակվում կերով, պայքարով և երամին իշխելով: Հազարավոր կյանքեր, Ջոն, տասը հազար: Իսկ հետո ևս հարյուր կյանք` մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելիության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է:???????????????????????????????????????????

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

26 Մյս

Օրենքը կեցության բոլոր մակարդակներում նույնն է` մեր հաջորդ աշխարհը մենք ընտրում ենք այստեղ ձեռք բերած գիտելիքների միջոցով: Եվ եթե այստեղ մենք նախընտրել ենք անգիտությունը եւ մեր գիտելիքը մնացել են առաջվանը, հաջորդ կյանքը ոչնչով չի տարբերվի ներկայից, նրա բոլոր սահմանափակությունները կպահպանվեն:

Բացարձակ արագությունը` դա ժամում հազար մղոնը չէ: Եվ ոչ էլ միլիոնը: Եվ ոչ էլ նույնիսկ լույսի արագությունը, քանզի ցանկացած թիվ սահմանազատման էությունն է, իսկ սահմանազատումը միշտ էլ  սահմանափակում է: Եվ ուրեմն բացարձակը սահմանազատում ունենալ չի կարող: Այնպես որ, բացարձակ արագությունն այն է, երբ դու պարզապես գտնվում ես այնտեղ, որտեղ պատրաստվում ես ուղևորվել: Տարածության նկատմամբ հաղթանակից հետո մնում է միայն Այստեղը: Իսկ ժամանակի նկատմամբ հաղթանակից հետո` Հիման:

richard-bah-08

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

16 Նյմ

Եթե դու երբևէ կարիք ունենաս գտնել այն մարդուն, ով կկարողանա հաղթահարել ցանկացած, նույնիսկ ամենածանր դժբախտությունը ու քեզ երջանիկ կդարձնի այն ժամանակ, երբ ուրիշ որևէ մեկը դա չի կարողանա անել, այդ դեպքում պարզապես նայիր հայելու մեջ և ասա. «Ողջույն»: Ոչ մի ցանկություն քեզ չի տրվի այն ուժից առանձին, որը թույլ կտա դա իրագործել: Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, զայրացկոտ, խնայող, անմիտ, սիրող: Սակայն կյանքը պահանջում է, որ դու գիտակցես քո յուրաքանչյուր ընտրության հետևանքը: Կյանքի իմաստը կատարելության որոնումն է, իսկ յուրաքանչյուրիս խնդիրն է՝ առավելագույնս մերձեցնել նրա դրսևորումը ինքներս մեզ հետ: Եթե դու ցանկանում ես ունենալ այն, ինչը երբեք չես ունեցել, սկսիր անել այն, ինչը երբևէ չես արել: Միակ բանը, որ կործանում է երազանքը, փոխզիջումն է:

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

3 Դկտ

***
Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Թարգմ. Մարիետ Սիմոնյան

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

28 Հկտ

… Ես Քեզ օղակ եմ նվիրում. կրի՛ր այն: Նա փայլփլում է առանձնահատուկ լույսով, և ոչ ոք չի կարող ո՛չ խլել Քեզնից, ո՛չ ոչնչացնել: Դու աշխարհում միակը կլինես, որ կտեսնես այն, ինչպես միայն ես էի տեսնում, քանի դեռ իմն էր:
Այդ օղակը Քեզ նոր ունակություններով կօժտի: Կրելով այն՝ դու կարող ես երկնքում ճախրող ցանկացած թռչնի թևերով թռչել: Կարող ես ոսկե աչքերով տեսնել նրանց, դիպչել քամուն, որը թափանցում է նրանց թավշյա փետուրների մեջ: Քո առջև կբացվի բարձր թռիչքի հրճվանքը, աշխարհի և նրա հոգսերի վրայով ճախրելու ուրախությունը: Դու կարող ես մնալ երկնքում, որքան ցանկանաս` կարճելով գիշերը, դիմավորելով այգաբացը, և երբ զգաս, որ եկել է ժամանակը, կվերադառնաս:
Քո հարցերը պատասխան կստանան, իսկ բոլոր տագնապներդ կցրվեն:
Ինչպես այն ամենը, ինչին ձեռքով հնարավոր չէ դիպչել, և որը հնարավոր չէ աչքով տեսնել, այնպես էլ քո շնորհը կաճի այն չափով, ինչ չափով օգտագործես: Սկզբում կարող ես թռչել միայն այն ժամանակ, երբ տեսնես թռչուններին, որոնց հետ թռչելու ես: Բայց հետո, երբ հմտանաս, կսովորես ճախրել թռչունների հետ, որոնց չես տեսնում, և ի վերջո կհասկանաս, որ քեզ պետք չեն ո՛չ օղակ, ո՛չ թռչուն, որպեսզի թռչես մենակ` ինքդ քեզ հետ, ամպերի խաղաղությունից էլ վեր: Եվ երբ այդ օրը գա, դու պարտավոր կլինես այդ շնորհը փոխանցել նրան, ով կարող է հմտորեն օգտագործել, ով կարող է գիտակցել, որ կարևոր է միայն այն, ինչ ճշմարտությունից և ուրախությունից է ստեղծված, ոչ թե մետաղից ու ապակուց:
…Ես չեմ կարող գալ Քեզ մոտ, որովհետև արդեն այստեղ եմ: Դու փոքր չես, որովհետև Դու արդեն մեծացել ես, Դու, ինչպես մենք բոլորս, կյանքից կյանք ես անցնում` ուրախանալով, որ ապրում ես: Դու ծննդյան օր չունես, որովհետև միշտ եղել ես. երբեք չես ծնվել և երբեք չես մեռնի: Դու նրանց երեխան չես, ում հայր ու մայր ես անվանում:
Արկածներով լի այս պայծառ ճամփորդության ժամանակ, որի նպատակն է իրերի էությանը հասու լինելը, Դու նրանց կյանքի ուղեկիցն ես: Ընկերոջ յուրաքանչյուր նվեր երջանկության մաղթանք է, այդ թվում՝ և այս օղակը: Հավերժության վրայով ազատ և ուրախ ճախրի՛ր ծնունդներից այն կողմ, և մի մեծ տոնի ընթացքում, որը երբեք վերջ չունի, մենք կարող ենք հանդիպել երբ ցանկանանք՝ և՛ հիմա, և՛ միշտ:

%d bloggers like this: