Tag Archives: ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ

27 Դկտ

Ընթերցողների մեծամասնությունը ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպի գլխավոր թեման համարում է իշխանական գրաքննության միջոցով մարդու անհատականության ճնշումը: Սակայն հեղինակը համաձայն չէ նման կարծիքի հետ: Մի առիթով Բրեդբերին ասել է, որ իր հիմնական ասելիքը վերաբերում է հեռուստատեսությանը: Նա պնդում է, որ հեռուստատեսությունը ոչնչացնում է ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը և դա փոխարինում է զվարճանքով, իսկ խորը գիտելիքները ստորադասվում են մակերեսային «ֆակտոիդներին»:

gallery_43cff102

ԳՐՔԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ

5 Հլս

Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքի վերնագիրը ընտրվել է այն պատճառով, որ իբրև թե այդ աստիճանում թուղթը կարող է ինքնաբռնկվել (իսկ վեպի սյուժեի համաձայն, իշխանությունները փորձում են բռնագրավել և այրել բոլոր գրքերը): Իրականում թուղթը կարող է բռնկվել 451 աստիճանում, սակայն ըստ Ցելսիուսի: Հետագայում Բրեդբերին խոստովանել է, որ սխալի մեղավորը հրշեջ ծառայության աշխատակիցն է եղել, ում հետ գրողը խորհրդակցել է գրքի վերնագիրն ընտրելիս: Հենց այդ աշխատակիցն էլ շփոթել է ջերմաստիճանային սանդղակները:

pizap.com14988793010201

ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ

8 Դկտ

Մենք սիրում ենք մայրամուտը սոսկ այն բանի համար, որ այն տեղի է ունենում օրվա մեջ միայն մեկ անգամ:
Առաջին բանը, որ իմանում ես կյանքում, այն է, որ դու հիմար ես: Վերջինը, որ իմանում ես, այն է, որ դու էլի նախկինի պես հիմար ես: Այն ամենն, ինչ անսպասելի եկել է քեզ մոտ ու պիտի մնա և այլևս երբեք չի լքելու՝ «Ես ողջ եմ» միտքն է: Ես իսկապես ողջ եմ: Նախկինում ես այդ մասին չգիտեի: Իսկ գուցե գիտեի, բայց չեմ հիշում: Սակայն ոչինչ հնարավոր չէ հավերժ պահպանել: Կյանքը միայնություն է: Աշխարհ ես գալիս, մեծանում ես, ծերանում ես, մեռնում ես: Ծնունդդ քեզնից անկախ է: Սակայն հասակ առնելու, ծերանալու, մեռնելու հետ գուցե թե կարելի՞ է ինչ-որ բան անել: Մեզ բոլորիս համար դժվար է հավատալ, յուրաքանչյուրիս համար դժվար է հավատալ, որ մնացյալ ամեն բան գոյություն ունի, քանի որ մենք չափից ավելի հեռու ենք մեկս մյուսից: Երբ ամբողջ ժամանակ ապրում ես մարդկանց կողքին, նրանք ոչ մի կաթիլ չեն փոփոխվում: Դու զարմանում ես փոփոխություններից միայն այն դեպքում, երբ միառժամանակ բացակայում ես: Իսկ երբ ապրում ես հեռվում, շատ բան ես կորցնում, այդ թվում նաև վախը: Եվ ես հիմա չեմ վախենում…

%d bloggers like this: