Tag Archives: ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ

9 Հնս

Ես ձեզ կարող եմ ընդամենը խորհուրդ տալ լռությամբ և լրջորեն անցնել ձեզ համար կանխորոշված ճանապարհը: Դուք առավելապես այդ ամենին կխանգարեք, եթե սկսեք փնտրել արտաքին հաջողությունը, արտաքին աշխարհից ակնկալեք պատասխաններ այն հարցերի համար, որոնց գուցե թե պատասխանել կկարողանա սոսկ ձեր ներքին զգացողությունը՝ ձեր ամենախաղաղ ժամին:rilke4

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ

2 Սպտ

Հավանաբար: Հավանաբար նորությունը հենց այն է, որ մենք դրանք կրում ենք` տարին ու սերը: Ծաղիկներն ու պտուղները թափվում են, երբ հասունանում են, գազանները հիշում են իրար, հպվում են մեկմեկու և դրանից գոհ են: Իսկ մենք, պահուստում ունենալով Աստծուն, մենք երբեք պատրաստ չենք: Մենք զետեղված ենք մեր բնույթի մեջ: Մեզ չի բավականացնում ժամանակը: Ի՞նչ է մեզ համար տարին: ի՞նչ են բոլոր տարիները: Դեռ չմտածելով Աստծու մասին, մենք արդեն աղոթում ենք. օգնիր մեզ կրելու այս գիշերը: Եվ հիվանդությունը: Իսկ հետո սերը:rainer_maria_rilke2-1-1207781850

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ

8 Մրտ

ԱՇՆԱՆ ՕՐ

Տեր, ժամանակն է արդեն: Ամառը շատ երկարեց:
Ստվերներով քո ծածկիր ժամացույցներն արևի
Եվ քամիներ արձակիր դաշտերի մեջ տապահեղձ:
Հրամայիր, որ վեջին պտուղները ուռճանան
Եվ, Տեր, բաշխիր դու նրանց երկու տաք օր հարավի
Եվ, Տեր, քամիր մինչև վերջ թանձրության մեջ տաք գինու
Նրանց հասուն միջուկի հուսկ կաթիլը քաղցրության:

Նա, ով չունի տուն հիմա, էլ ուրիշը չի շինի,
Նա, ով մենակ է հիմա, այդպես մենակ կմնա.
Կզարթնի ու կկարդա և նամակներ կգրի
Եվ ծառուղով անհանգիստ ետ ու առաջ կքայլի,
Երբ տերևները դանդաղ նրա շուրջը մահանան:

Թարգմ. Ս. Հովհաննիսյան

%d bloggers like this: