Tag Archives: ջրանցք

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԴԱԼՄԱ»

21 Մյս

«Դալմա մոլ» այցելող և Դալմայի այգիներին ծանոթ մեր քաղաքացիներից ոմանք հավանաբար չգիտեն, թե իրականում ինչ է նշանակում այդ բառը: Մինչդեռ դրա մասին բավականին հետաքրքիր վկայություններ կան: Հակոբ Սանասարյանն իր գրքում ևս անդրադարձել է այդ պատմությանը: Համաձայն տարածված վարկածի, 1802 թ. Երևանի սարդարը մրցույթ է հայտարարում Սարդուրի այգիների ջրանցքները վերականգնելու համար: «Ով կբացի ջրանցքներ ու կոռոգի այգիները, իմ պատուհանից երևացող հողերը կնվիրեմ նրան: Բայց ով կվերցնի կանխավճար և կխաբի՝ ես նրան կգլխատեմ, կգանակոծեմ, կծեծեմ»,- ասում է սարդարը:
Հենց այս «ծեծել, գանակոծել» հասկացությունը պարսկերենում կոչվում է «դալմա»: Իսկ այն փաստը, որ հետագայում հիշյալ այգիները հիշվեցին ու պատմության մեջ մնացին «Դալմա» անունով, ապացույցն է այն բանի, որ առուներ կառուցողներն, այնուամենայնիվ, որոշել էին խաբել սարդարին:
Պատիժն այդպիսի բան է, երկար է հիշվում:

Հ. Չարխչյան1936297_942179169229949_4646334530513825736_n

ՀԻՇՎՈՂ ՕՐՎԱ ԴԻԱԼԵԿՏԻԿԱՆ

14 Մյս

Մեր գյուղի Նվերն ու Ռոլանդը դհոլ-ակորդեոն վերցրած գնում են հարևան գյուղ՝ հարսանիք նվագելու: Նվերն ասում է. «Արի դաշտերով գնանք, որ ճանապարհը կարճ լինի»: Մտնում են դաշտերը, քայլում են մինչ ջրանցք: Նվերը ցատկում ու գործիքի հետ շրմփում է ջուրը, հոսանքն էլ դհոլը քշում-տանում է:
Էլ ի՞նչ հարսանիք: Թրջված, անդհոլ նվագածուները ետ են դառնում: Ճանապարհին Ռոլանդը հայհոյում ու նախատում է ընկերոջը: Նվերն էլ մեղավոր ժպտում ու ասում է.
— Ոչինչ, եղածը եղած է: Փոխարենը հիշվող օր դարձավ:
Դրանից հետո մեր գյուղում ով մի արկածի էր հանդիպում, նրան հենց այդ խոսքով էլ մխիթարում էին. «Ոչինչ, կարևորը հիշվող օր դարձավ»:
Ձախորդության միջից մի պտղունց «շահույթ» կորզելն էլ շնորհքի բան է:

 Հովիկ Չարխչյանhqdefault

%d bloggers like this: