Tag Archives: ջութակ

ԵՐԱԺԻՇՏ, ԹԵ՞ ԳԻՏՆԱԿԱՆ

14 Մյս

Ալբերտ Էյնշտեյնը հրաշալի ջութակահար էր: Մի անգամ Գերմանիայում բարեգործական միջոցառման ժամանակ նա նույնիսկ համերգ տվեց: Տեղի լրագրողներից մեկը, որ գաղափար չուներ Էյնշտեյնի ով լինելու մասին, հաջորդ օրը թերթում հիացական հոդված տպագրեց «մեծ և տաղանդավոր երաժշտի, անզուգական վիրտուոզի» մասին: Ասում են, Էյնշտեյնը պահել էր թերթի այդ համարը, հետագայում հպարտությամբ ցուցադրում էր իր հյուրերին և կրկնում, որ ինքն իրականում շատ ավելի լավ երաժիշտ է, քան գիտնական:

Без названия

ՆԱԽԱՐԱՐԻ ՋՈՒԹԱԿԻ ՍՈՆԱՏԸ

5 Մրտ

1997 թվականի հունիսին Արմավիրի ուսումնավարժական կենտրոնում էինք: Գումարտակների հրամանատարների ընդլայնված խորհրդակցություն էր: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եկավ բավականին բարձր տրամադրությամբ, երկար խոսեց, մի շարք հանձնարարականներ տվեց:
Երբ հանդիպումն ավարտվում էր, նախարարը ներկաներին խնդրեց դահլիճը չլքել: Այդ պահին ներս բերեցին մի արկղ ու հանձնեցին նրան: Վազգենը բացեց այն ու պարզվեց, որ արկղը լցված էր ձայներիզներով: Մինչ հավաքվածները տարակուսած իրար էին նայում, նա վեր կացավ ու սկսեց յուրաքանչյուր սպայի մեկական ձայներիզ նվիրել: Այդ անակնկալին պիտի հաջորդեր երկրորդը, երբ զինվորականները կիմանային, որ ձայներիզների վրա ձայնագրված էին երաժիշտ Քիմ Քաշքաշյանի սոնատները ջութակի համար, ինչպես նաև «Լյուբե» խմբի «Комбат» երգը:
Նախարարական հրաման կար՝ պարտադիր լսել:

Հովիկ Չարխչյան_5MWsy0YV18

ՄԱՏԹԵՈՍ ԶԱՐԻՖՅԱՆ

7 Նյմ

Հոգիս կը տանջե
Ջութակ մը հեռու.
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜…

Ահ, նվագը՜ն այս խոր
Ամառ գիշերվան.
Կարծես թե կուլան
Աստղերը բոլոր…

Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜,
Հոգիս կը տանջե
Հոգի մը հեռու…

%d bloggers like this: