Tag Archives: ՋՈՆ ԼԵՆՈՆ

ՋՈՆ ԼԵՆՈՆ

8 Դկտ

Երբ ես հինգ տարեկան էի, մայրս ինձ միշտ ասում էր, որ կյանքում ամենագլխավորը երջանիկ լինելն է: Երբ ես դպրոց գնացի, ինձ հարցրեցին, թե ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ: Ես գրեցի. «Երջանիկ»: Ինձ ասացին. «Դու հանձնարարությունը չես հասկացել», և ես պատասխանեցի. «Այդ դուք չեք հասկացել կյանքը»:

johnlennon_1974_gruen_webuseonly

Լենոնի նամակը

26 Նյմ

Մի երիտասարդ 1972 թվականին նամակ գրեց Ջոն Լենոնին և խնդրեց իրեն փող տրամադրել շուրջերկրյա ճամփորդություն իրականացնելու համար: Երաժիշտը նրան պատասխանեց. «Զբաղվեք մեդիտացիայով և դուք կարող եք տեսնել ողջ աշխարհը ձեր երևակայության օգնությամբ»:
1995 թվականին այդ նույն երիտասարդն, այնուամենայնիվ, իրագործեց իր երազանքը: Նա Լոնդոնի աճուրդում վաճառեց Լենոնի նամակը և այդ գումարով մեկնեց ճամփորդության:preview-650x390-650-1433850980

ՋՈՆ ԼԵՆՈՆ

13 Մյս

Մեր մոլորակի բնակչության իննսուն տոկոսը, հատկապես Արևմուտքում, լույս աշխարհ են եկել մի շիշ վիսկիի շնորհիվ, որ խմվել է շաբաթ երեկոյան: Նման երեխաներ ունենալ ոչ ոք չէր պատրաստվում: Մեր (մարդկանց, որ ծնվել են պատահաբար) իննսուն տոկոսի մեջ ես չգիտեմ գոնե մեկին, որ նախատեսում է երեխա ունենալ: Մենք բոլորս շաբաթ երեկո ծնվածներ ենք:john-lennon

ՋՈՆ ԼԵՆՈՆ

30 Հկտ

Եթե հանճարներ լինում են, ապա ես դրանցից մեկն եմ: Հաճախ մտորում էի` հանճա՞ր եմ, թե՞ խելագար: Խելագար լինել չեմ կարող, այլապես կնկատեին: Ուրեմն հանճար եմ: Այսինքն հանճարեղությունն իմ կարծիքով խելագարության ձև է (մենք` բոլոր հանճարներս, այդպիսին ենք): Բայց ես, այսպես ասած, քաշվում էի դրանից, ինչպես քաշվում էի կիթառ նվագելուց: Եթե աշխարհում լինում են հանճարներ, ապա նա… հենց ես եմ, իսկ եթե ոչ` թող ամեն ինչ գրողի ծոցը գնա: Այսպես էի մտածում, երբ երեխա էի, բանաստեղծություն էի գրում ու նկարում: Ես շնորհիվ չէ, որ ինչ-որ նշանակալից բան դարձա, միշտ էլ այդպիսին էի:
Ինձ նման մարդիկ արդեն ութ- ինը- տասը տարեկանում գիտակցում են իրենց այսպես կոչված հանճարեղությունը… Հիշում եմ, միշտ զարմանում էի, թե ինչու իմ մեջ ոչ մի կերպ չեն բացահայտում այդ բանը: Դպրոցում սովորելիս ինքս ինձ հարց էի տալիս. մի՞թե ոչ ոք չի տեսնում, որ բոլորից խելացի եմ, նաև ուսուցիչներից, որոնք միայն գլուխս անպետք տեղեկություններ էին լցնում: Բարձր դասարաններում ինձ լրիվ կորած էի համարում ու ասում էի մորաքրոջս. : Բայց նա շարունակում էր թափել իմ գրողի տարած ձեռագրերը: Նրան այդպես էլ չներեցի, որ չփորձեց նայել, տեսնել` ինչ կա իմ մեջ:Հանճարեղ լինելը հիմնականում ցավ է: Միայն ցավ…

Թարգմանությունը` Գ. Մարգարյանի

%d bloggers like this: