Tag Archives: ՋՈՆ ԳՈԼՍՈՒՈՐԴԻ

ՋՈՆ ԳՈԼՍՈՒՈՐԴԻ

13 Հնվ

Ասում են` ապրում ենք, բայց ես տարակուսում եմ: Ինձ թվում է` մենք իրականում մեռած ենք: Ինձ թվում է` մենք անցյալով ենք ապրում միայն: Չեմ կարծում, ոչ, չեմ կարծում, որ կարելի է մեր մասին ասել` որևէ ապագա ենք սպասում: Խոսում ենք ապագայի մասին, բայց հազիվ թե, ըստ իս, հույս ունենք հասնելու դրան: Մեր մեծ-մեծ խոսքերի խորքում ենթագիտակցորեն գալիս ենք այս եզրակացությանը: Աչքի առաջ բերելով այն տակնուվրայությունը, որ արեցինք վերջին տասը տարիների ընթացքում, կարող ենք պատկերացնել այն ավելի մեծ տակնուվրայությունը, որ անելու ենք հաջորդ երեսուն տարիների ընթացքում: Մարդկային բնությունը կարող է վիճելով ապացուցել, թե իշու ետևի ոտքերից մեկը չկա, բայց միևնույն է, վեճն ավարտվելուց հետո էշը կմնա չորքոտանի:rubric_issue_56154

ՋՈՆ ԳՈԼՍՈՒՈՐԴԻ

28 Օգս

Յուրաքանչյուրը հավատում է նրան, ինքին ուզում է հավատալ: Այն, ինչ ցանկանում ես ինքդ, առավել կարևոր է նրանից, ինչը չեն ցանկանում ուրիշները: Եթե չես ուզում տեսնել, կարող ես և չտեսնել: Եթե չեք մտածում ապագայի մասին, դու այն չես ունենա: Առանց անհայտության էլեմենտի կյանքի խաղը կորցնում է իր իմաստը: Իսկ երբ մարդիկ իմանում են չափից ավելին, դա նրանց հունից հանում է: Կյանքը տրված է նրա համար, որպեսզի ապրես, այլ ոչ թե բթամիտի պես ննջես այն կուլտուրական արգելոցի կենտրոնում, որտեղ ծերությունը մարդկանց արյան մեջ է: Լինում են տարբեր կարգի հարվածներ՝ հարված ողնաշարին, ջղերին, խղճին, սակայն ամենաուժեղն ու ցավոտը հարվածն է սեփական արժանապատվության զգացմանը:
Կյանքում չկա առավել ողբերգական բան, քան բացարձակ անհնարինությունը՝ փոխելու այն, ինչը դու արդեն արել ես: Մի թույլ տվեք, որպեսզի հեռանա այն, ինչը կարող եք պահել, որովհետև այն, ինչը հեռանում է, այլևս անհնար կլինի վերադարձնել: Կարելի է ծաղրել անցած ժամանակը, և իհարկե, մեր ժամանակը հղի է ավելի մեծ գաղթակղություններով, բայց ինչ-որ պարզ, ազնիվ մի բան բաժանվեց կյանքից անվերադարձ: Հիմա մարդիկ իրենց ուզածը ձեռք են բերում ամեն կարգի ճշմարտությամբ ու կեղծիքով, նրանք չեն ցանկանում այլևս սպասել, թե երբ հաջողություն ինքը կընկնի ձեռքերի մեջ: Իդիալիզմի աճը դարձել է ուղիղ համեմատական մինչև պրոբլեմ ընկած տարածությանը…

%d bloggers like this: