Tag Archives: Ջեկ Լոնդոն

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ

12 Մյս

Կյանքը` ահա թե ինչն է իրական ու առեղծված: Կյանքն անսահման ընդարձակ է, քան պարզապես նյութի տարբեր քիմիական միացություններն են, որոնք այս կամ այն ձևն են ընդունում: Կյանքը անընդհատ մի բան է: Կյանքը չմարող կրակե թել է, որ միացնում է նյութի մի ձևը մյուսին: Ես դա գիտեմ: Ես ինքս կյանքն եմ:

2

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ

9 Դկտ

Ինչու՞ է մեր կյանքի ծարավն այդքան ուժգին: Չէ՞ որ կյանքը խաղ է, որտեղ մարդը երբեք հաղթող չի լինում: Ապրել՝ նշանակում է տքնել ու տառապել, քանի դեռ աննկատ վրա չի հասել ծերությունը: Այնժամ մենք կախ ենք տալիս մեր ձեռքերը հանգած խարույկների պաղ մոխիրների վրա: Տառապանքներից մանկիկ է ծնվում, տառապանքի մեջ ծեր մարդը վերջին շունչն է արձակում, և մեր բոլոր օրերը լի են թախիծով ու հոգսերով: Բայց և այնպես մարդը դեպի մահվան բաց գիրկն է քայլում դժկամությամբ, սայթաքելով, ընկնելով, ետ նայելով, մինչև վերջ պայքարելով: Մինչդեռ մահը բարի է: Միայն կյանքն է, որ տառապանք է պատճառում: Իսկ մենք սիրում են կյանքը և ատում ենք մահը: Դա շատ տարօրինակ է:

jack-london

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ

8 Հնս

Կյանքի նպատակը հասույթն է: Կյանքի էությունը` հասույթը: Աշխարհում բոլոր շնչավորները բաժանվում են երկու խմբի` նրանք, ովքեր ուտում են, եւ նրանք, որոնց ուտում են: Եվ այդ օրենքն ասում է. «Կեր, այլապես քեզ կուտեն»:

Կյանքն իր բարձրագույն կետին հասնում է այն վայրկյաններին, երբ նրա բոլոր ուժերը ձգտում են իր առաջ դրված նպատակների իրագործմանը: Ուրախությունն այն չէ, որ քո գործը հաջողություն է վայելում, այլ այն, որ դու գործում ես: Մարդը հոգեկան ցավ է ապրում, երբ իր աստվածներին մերժում են, եւ իր իսկ ձեռքերով կառուցված հաղթակամարները փլուզվում են: Մարդու փիլիսոփայությունը, ինչպես նրա կրոնը, մարդն ինքն է. մարդն այն ստեղծում է իր պատկերով եւ նմանությամբ: Ըստ իս, մարդն այս կամ այն բանն անում է` ենթարկվելով իր ցանկություններին: Իսկ նրա ցանկությունները շատ են: Նա կարող է ցանկանալ խույս տալ ցավից կամ հաճույքներ ըմբոշխնել: Սակայն ինչ էլ որ նա անի` նրան առաջ են մղում հենց այդ նույն ցանկությունները:

Կյանքը հագեցման անհագուրդ ծարավ է, իսկ աշխարհն ասպարեզ է, որտեղ բախվում են բոլոր նրանք, ովքեր ձգտելով հագեցումի` հետապնդում են մեկը մյուսին, որսում են մեկը մյուսին, խժռում են մեկը մյուսին, ասպարեզ, որտեղ հեղվում է արյունը, որտեղ իշխում է դաժանությունը, կույր պատահականությունն ու քաոսը` անսկիզբ ու անվերջ:

Մարդկային ցեղը դատապարտված է թաղվելու նախնադարյան խավարի մեջ` մինչեւ որ վերստին կսկսվի արյունալի վերելքը:

1606_528889290479741_1152794999_n

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ

31 Հկտ

ՆԱՄԱԿ ԱՆՆԱ ՍՏՐԱՆՍԿԻԻՆ
Օքլանդ, 1901 թվ ,Ապրիլի 3, ժամը …
Սիրելի Աննա
Ես ասե՞լ էի, որ բոլոր մարդիկ բաժանվում են տեսակների: Եթե ասել եմ քեզ այս մասին, թույլ տուր մանրամասնել և քեզ պատմել այն ամենը, ինչ գիտեմ դրա մասին: Բայց տարօրինակ է, դու դուրս ես սահում և ես չեմ կարողանում քեզ դասել այս տիպերից և ոչ մեկի շարքում: Սարսափելի է` ես չեմ կարող քեզ մասնատել, կիսել իմ և մարդկանց միջև: Կիսել իմ և իմ միջև:Ես կարող եմ գլուխ գովել, որ տասը մարդուց 9-ի պահվածքին կարեղ եմ հետևել ու բացահայտել, թե ովքեր են նրանք իրականում: Ես դա կարող եմ անել` ուսումնասիրելով նրանց խոսքերը, քայլերն ու ժեստերը, ես կարող եմ նրանց սրտի ռիթմն անգամ կռահել ու բացահայտել նրանց նույնիսկ այդ կերպ…
Ժամը …
Տասներորդ… Բայց տասներորդն ինձ համար մնում է հանելուկ: Ես հուսահատության մեջ եմ, քանի որ այդ տասից ինձ անհրաժեշտ է միայն իմանալ ու կռահել վերջինը: Իսկ ես անզոր եմ, որովհետև այդ վերջինը հենց դու ես: Իմ փախչող ու վերադարձող ներկա: Հետաքրքիր է, բայց մեզնից յուրաքանչյուրն իրեն զգում է միայնակ մյուսի կողքին, մյուսից տարբեր, և գուցե այդ պատճառով էլ ամենափոքրիկ նմանությունը մեր մեջ նման է հրաշքի…
Ժամը…
Մեզ պետք չեն բառեր` բարձրաձայն բառեր: Մենք այդ բառերի համար չափազանց անհասկանալի ու բարդ ենք: Գուցե Աստված հիանում է մեզնով` տեսնելով մեր լուռ միասնությունն ու շփումը:Այս ամենում և մեր հարաբերություններում միակ բնական բանը անբնական տաքարունությունն է, չափազանց մեծ, վտանգավոր, լուսավոր: Դե ճիշտ է, մենք միասին ենք, բայց մենք նման ենք այլմոլորակայիների ուրվականների: Ու միասին ենք…
Վերլուծելով մեր հարաբերություններ, ես չեմ կարողանում ընդունել, որ դու այդ տասներորդն ես, հանելուկ, չբացահայտվող:Կարծես մեզ հավերժությունն է ուղեկցում, և ահա թե ինչն է մեզ ստիպում լռել` լինելով այդքան մոտիկ:
Ժամը….
Քո մասին մտածելիս և քո կողքին անգամ քո մասին երազելիս ես ժպտում եմ: Ժպտում եմ նախանձելի ու անկեղծ ժպիտով: Դա մի ժպիտ է, որին կարելի է ներել: 25 տարի ես ապրել եմ հուսահատության բանտում: Ես սովորել եմ չհիանալ: Դա մի դաս է, որն անհնար է մոռանալ: Ես ինձ արգելում եմ հուսալ և հավատալ նաև հույսի գոյությանը: Ես ուրախանում եմ ամենափոքրիկ մանրուքներով, նույնիսկ իմ օրերով: Բայց ես չեմ կարողանում հիանալ ինքս ինձանով, հիանալ այն հրաշքով, որ թաքնված է իմ ներսում: Հիանալ իմ սիրով…

%d bloggers like this: