Tag Archives: Պոլ Սեզան

ՇՐՋԱՆԱԿՎԱԾ ՍԵԶԱՆԸ

22 Նյմ

Իր կյանքի կես դարը նկարիչ Պոլ Սեզանն ապրեց գրեթե անհայտության մեջ: Նա կտավներ էր ստեղծում ու դրանք նվիրում էր հարևաններին ու ծանոթներին, ովքեր կերպարվեստից ոչինչ չէին հասկանում: Նրա սերն արվեստի հանդեպ այնքան անշահախնդիր էր, որ նույնիսկ մտքով չէր անցնում, թե իր տաղանդը պիտի գնահատվի ամբողջ աշխարհում:
Իր փառքի համար նա պարտական է փարիզցի մի գործարարի՝ Ամբուրազ Վոլլարին, որը ոչ միայն գնեց նրա նկարներից մի քանիսը, այլև կազմակերպեց Սեզանի աշխատանքների առաջին ցուցահանդեսը: Եվ արվեստասեր հանրությունը բացահայտեց մեծ նկարչին:
Սեզանը ցնցված էր: Նա ցուցահանդես գնաց՝ որդու ձեռքը բռնած: Ոչ մի կերպ չէր կարողանում զսպել իր շփոթմունքը: Սրահի կենտրոնում կանգնած՝ նա թեքվեց որդու կողմը և ականջին շշնջաց.
— Տես, նրանք նկարները շրջանակների մեջ են դրել…image024

ՎԻԿՏՈՐ ԳՈԼՅԱՎԿԻՆ

9 Մյս

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԵԶԱՆԻ ՄԻ ՆԿԱՐԻ, ՏՂԱՅԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՎԱՃԱՌՈՒՀՈՒ ՄԱՍԻՆ

Տարօրինակ մարդ էր Պոլ Սեզանը: Նկարում էր չտեսնված գեղեցկության մի կտավ, մեկ էլ հանկարծ նրան դուր չէր գալիս: Եվ նա դանակով կտրատում էր այն` ահա այսպես` մեկ-երկու, և պատուհանից նետում էր: Իսկ արվեստանոցի պատուհանը նայում էր այգուն: Այգում հաճախ երեխաներ էին խաղում: Նրանք Պոլ Սեզանի նետած կտավներից վահաններ ու զրահներ էին սարքում և ճիչ ու սուլոցով վազվզում էին այգում: Նրանք փայտիկներով ծակծկում էին գեղանկարչությունը, կտավներից նավակներ էին պատրաստում ու նետում դրանք ջրափոսերի մեջ: Միայն մի փոքրիկ տղա, որ դիմացն էր ապրում, մի անգամ գտավ Սեզանի կտավը և բերեց այն տուն: Տղայի մայրը շատ կռվազան էր, հենց կտավը տեսավ` ճչաց. «Էս ինչ զիբիլ ես տուն բերում»: Եվ պատուհանից այն դուրս նետեց:
Փողոցով անցնում էր շուկա գնացող կանաչավաճառուհին: Նա վերցրեց ճանապարհին ընկած կտրատված կտավն ու դրեց իր սայլակի մեջ: «Սրանք շատ գեղեցիկ ծաղիկներ են,- որոշեց նա,- ես դրանք կկախեմ իմ տանը»:

%d bloggers like this: