Tag Archives: ՊՈԼ ԷԼՅՈՒԱՐ

ՍԻՐԱՀԱՐԸ

3 Հլս

Իմ կոպերի վրա կանգնած
Ու մազերը մազերիս մեջ՝
Նա ձևն ունի իմ ձեռքերի,
Նա գույնն ունի իմ աչքերի,
Նա սուզվում է իմ ստվերում,
Ինչպես քարը երկնքի մեջ:

Բաց են նրա աչքերը միշտ
Եվ չեն թողնում, որ ես ննջեմ,
Նրա կիզիչ երազները
Արևներ են շոգիացնում,
Ստիպում են, որ ես խնդամ, լամ ու խնդամ,
Խոսեմ՝ առանց իմանալու ինչի մասին:

ՊՈԼ ԷԼՅՈՒԱՐPaul-Eluard

ՊՈԼ ԷԼՅՈՒԱՐ

7 Մրտ

ԿԵՆԴԱՆԻ ԴԵՄՔ

Ես նայեցի իմ դիմաց
Ամբոխի մեջ քեզ տեսա
Արտերի մեջ քեզ տեսա
Եվ ծառի տակ տեսա քեզ
Ճամփաներիս ավարտին
Տվայտանքիս խորքերում
Ջրից հրից դուրս գալով
Ամառ ձմեռ քեզ տեսա
Իմ հարկի տակ քեզ տեսա
Թևերիս մեջ քեզ տեսա
Երազումս տեսա քեզ

Քեզ այլևս չեմ լքի:

Թարգմ. Ն. Վարդանյան

ՊՈԼ ԷԼՅՈՒԱՐ

16 Հկտ

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Սիրում եմ քեզ բոլոր-բոլոր կանանց համար որ չտեսա
Սիրում եմ քեզ ամեն ամեն պահի համար որ չապրեցի
Համայնասփյուռ ամեն բույրի ու տաք հացի բույրի համար
Այն ձյան համար որ հալվում է ու առաջին ծաղկանց համար
Այն կենդանու համար անմեղ որը մարդուց չի վախենում
Սիրում եմ քեզ սիրո համար
Սիրում եմ քեզ բոլոր բոլոր կանանց համար որ չեմ սիրում
Այն ով է ինձ անդրադարձնում եթե ոչ դու
Այնքան վատ եմ ես ինձ տեսնում
Ես առանց քեզ տեսնում եմ լոկ ունայն տարածք
Անցյալի մեջ և այսօրվա
Դեղնած խոտի վրայով եմ անցել բոլոր այդ մահերով
Ուժ չունեցա ճեղքել պատը իմ հայելու
Բառ առ բառ էր անհրաժեշտ այս կյանքը սերտել
Այնպես ինչպես մոռանում են
Սիրում եմ քեզ խելքիդ համար որ իմը չէ
Ամրությանդ համար նաև
Սիրում եմ քեզ ընդդեմ ամեն ամեն բանի
Հավերժական սրտի համար որ չեմ բանտում
Դու կարծում ես թե կասկած ես բանականը դու ես որ կաս
Մեծ արևն ես որ ելնում է գլխիս վերև
Երբ ինձ վրա վստահ եմ ես:

Թարգմ. Ն. Վարդանյան

%d bloggers like this: