Tag Archives: ՉԻՆԳԻԶ ԱՅԹՄԱՏՈՎ

ՉԻՆԳԻԶ ԱՅԹՄԱՏՈՎ

30 Հնս

Մարդու գոյության իմաստը նրա ոգու ինքնակատարելագործման մեջ է. աշխարհում դրանից ավելի վեհ նպատակ չկա: Դրա մեջ է բանական կեցության գեղեցկությունը` օր առ օր ավելի վեր բարձրանալ անվերջանալի աստիճաններով` դեպի ոգու փայլատակող կատարելությունը: Մարդու համար ամենադժվարը մարդ լինելն է օր առ օր…

Երկիր, դու մեզ բոլորիս պահում ես քո կրծքի վրա: Եթե դու մեզ երջանկություն չես տալիս, այդ դեպքում ինչի՞ համար ես դու երկիր, իսկ մենք ինչու՞ ենք լույս աշխարհ եկել: Մենք քո զավակներն ենք, երկիր, տուր մեզ երջանկություն, դարձրու մեզ երջանիկ:369532_chelovek_planeta_zemlya_2560x1600_(www.GdeFon.ru)

ՉԻՆԳԻԶ ԱՅԹՄԱՏՈՎ

8 Օգս

Ես հասկանում էի նախասկզբնական էությունը` այդ կյանքի ճիչը, մարդու ճիչը վեր կարկառած ձեռքերով, որ խոսում է հավիտենական փափագի մասին ինքնահաստատման, սեփական ճակատագիրը թեթևացնելու, տիեզերքի անծայրածիր տարածքում հենակետ գտնելու ողբերգական հույսով, թե իրենից դուրս գոյություն ունեն ինչ-որ երկնային ուժեր, որ կօգնեն իրեն դրանում: Հոյակապ մոլորություն: Օ, որքան մեծ է մարդու ձգտումը լսելի լինելու վերևում: Եվ որքան եռանդ, որքան միտք է դրել նա հավաստիացումների, զղջումների, փառաբանությունների մեջ`  հարկադրելով իրեն հանուն դրա հնազանդության, խոնարհության, հեզության` հակառակ իր ընդվզող արյան, հակառակ մշտապես խռովության, նորության և ժխտման տենչող իր տարերքի: Օ, որքան  դժվար ու տառապալից էր դա նրան հաջողվում: Ռիգվեդա, սաղմոսներ, նզովքներ, հիմներ, շամանություն: Եվ դարերի ընթացքում այնքան անվերջանալի աղերսանք ու աղոթքներ են ասվել, որ եթե դրանք լինեին նյութեղեն, վաղուց հեղեղած պետք է լինեին ամբողջ աշխարհը ափերից ելած դառնաղի օվկիանոսների նման: Որքան դժվար է ծնվել մարդու մեջ մարդկայինը…

«Կռափնարան» վեպից

aytmatov

%d bloggers like this: