Tag Archives: շվեյցարացի

ՇՎԵՑԱՐՆ ՈՒ ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆ

23 Սպտ

Հյուրանոցներում, ռեստորաններում մուտքի մոտ կանգնած և դուռը բացող-փակող մարդուն անվանում են շվեցար կամ շվեյցար: Մինչև 19 դարն այդպես էին անվանում նաև Շվեյցարիայի բնակիչներին: Բայց հետո, տեսնելով, որ խառնաշփոթ է ստեղծվում, սկսեցին երկրի լեռնային շրջանի բնակիչներին կոչել շվեյցարացի:
Իսկ բառերի նմանության պատմական արմատները շատ հեռվից են գալիս: Բանն այն է, որ ժամանակին Արևմտյան Եվրոպայի տիրակալներից ոմանք և նույնիսկ Հռոմի պապերը իրենց անձնական գվարդիայի, թիկնազորի անդամներին և ծառայողներին ընտրելիս նախապատվությունը տալիս էին շվեյցարացիներին: Հենց այստեղից էլ ծայր առավ դռնապանին շվեցար անվանելու սովորույթը:306089

%d bloggers like this: