Tag Archives: Շուշանիկ Կուրղինյան

ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ

13 Նյմ

Նորից

Ահա գունատվեց արևը աշնան,
Անձրև է մաղում…
Տերև ու ծաղիկ, որ ցրտից թոշնան,
Քամին է քաղում։

Գալարվող վշտիս պատճառն է անհայտ,
Բաղձանքներս ագահ…․
Երազս է հուզում տարփանքը շվայտ,
Վառ իդեալ չկա՜…

Ինչ-որ ջերմության հմայքն է գերել
Սիրտս խենթ-խելառ-
Ուզում եմ նորից դևի պես սիրել-
Դևի պես համառ…

%d bloggers like this: