Tag Archives: Շողիկ Սաֆյան

ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄ

8 Դկտ

Աղետի օրը Երևանում էի: Դրա նախորդ` դեկտեմբերի 6-ի գիշերը երազ տեսա. Հովհաննես Շիրազը գզգզված մազերով, գլուխն ափերի մեջ առած խելագարի նման վազում էր Լենինականի փողոցներով: Մարդկանց դուրս էր կանչում և գոռում. «Ժողովուրդ դուրս եկեք, դուրս, երկրաշարժ է, երկրաշարժ…»:
Սարսափահար արթնացա և այլևս չկարողացա քնել: Ինքս ինձ արտասվեցի, ի՞նչ երազ էր դա: Իսկ հաջորդ օրվա երկրորդ կեսին հանրապետական ռադիոն երբ հաղորդեց չարագույժի մասին, ուշաթափվեցի…
ՇՈՂԻԿ ՍԱՖՅԱՆ
Գրող, թարգմանիչ

piazTgGWq2Y

ԾԱՂԿԱԴՈՒԼ

6 Հնվ

Աշխարհում առաջինը Կարաբալան իմացավ, որ դու ինձ այլևս չես սիրում:
Ծաղկավաճառ Կարաբալան,
Խենթ Կարաբալան,
Սիրահար Կարաբալան,
Նա,
Որից դու ծաղիկներ էիր գնում ինձ համար:
Գարնանը` ձնծաղիկ ու մանուշակ, ամռանը` վարդ ու մեխակ, իսկ աշնանը…
Աշնանն արդեն դու ինձ չէիր սիրում:
Բայց այդ ինչպե՞ս իմացավ Կարաբալան,
Ծաղկավաճառ Կարաբալան,
Խենթ Կարաբալան,
Սիրահար Կարաբալան:
Աշնանը դու նրանից ծաղիկներ չգնեցիր:
Եվ տխրեց Կարաբալան, իր բոլոր ծաղիկները ձրի բաժանեց սիրահարներին, Աբովյանի մայթին ջարդեց խարխլված զամբյուղը և…
Ծաղկադուլ հայտարարեց:
Նա`
Ծաղկավաճառ Կարաբալան,
Խենթ Կարաբալան,
Սիրահար Կարաբալան…

ՇՈՂԻԿ ՍԱՖՅԱՆkarabala_statue_yerevan_-_3

ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԲԱՐԱԿ ԱՌՈՒ

1 Դկտ

Տարիներն անցնում են: Ասում ես՝ սիրում ես, միայն թե պարզվել է սիրո խենթ հեղեղը, դարձել է մի զուլալ առու…
Ախ, ի՞նչ եմ անում սիրելը: Ախ. ի՞նչ եմ անում զուլալը:
Թող նորից սիրահար լինես: Նորից խենթ ու խելառ լինես: Նորից վարարի հեղեղը:
Այնքան բան էր բերում հեղեղը… Տիղմի հետ՝ նաև ծաղիկներ: Ծաղկի հետ՝ մի կանաչ տերև: Զայրույթի փշրվող ալիք: Ավազի մի ոսկե հատիկ: Խանդի անհեթեթ խոսքեր: Արտասուք ու լաց էր բերում……
Ախ, ի՞նչ եմ անում սիրելը: Ախ. ի՞նչ եմ անում զուլալը:
Մի օր էլ տեսար՝ այդ առուն ձորերում մոլորվեց ու կորավ կամ… ծարավ ավազը տարավ…
Չեմ ուզում ես բարակ առու:
Թող նորից վարարի հեղեղը:

ՇՈՂԻԿ ՍԱՖՅԱՆ
1962 թ., Երևան

img_18457562_614_5

%d bloggers like this: