Tag Archives: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

23 Մյս

Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները, և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին:150420_504_cAndrey_Fedechko

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

23 Նյմ

Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը: Տեսնու՞մ եք, թե որքան հաշվենկատ եմ: Ես Ֆաուստի պես չեմ խնդրում ինձ վերադարձնել երիտասարդությունս: Ընդամենը կցանկանայի մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Ես հաճույքով կհամաձայնեի հետայսու ևս հանդուրժել բոլոր այն անհարմարությունները, որ ինձ պատճառում է իմ տարիքը: Եվ թող ինձ ասեն, թե ես չափազանցնում կամ շատ բան եմ ներում: Հերիք եղավ: Ես խնդրում եմ ինձ պարգևել ընդամենը ևս հազար տարի (այնքան էլ մեծ բան չէ) սոսկ հետաքրքրության համար, որ տեսնեմ, թե ինչպիսին կդառնա աշխարհը երրորդ հազարամյակում:

charles_aznavour-portrait-032

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

1 Սպտ

ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ԱՍԵԼ

Եվ քանի որ ուրիշ ձեռք է դիպել մարմնիդ,
Ուր իմ մատներն էին սփռում սեր ու գորով,
Քանի որ քո սրտին ձայնում է այլ մի սիրտ,
Եվ քո խինդն է արբում մի ուրիշի խինդով,
Ես ցանկանում եմ քեզ
Մնաս բարով ասել։

Քանի որ քո մաշկն է դողում մի նոր շնչից,
Նոր գրկումներ են քեզ գալարելով ճկում,
Քանի որ քո բերնից խլելով բառ ու ճիչ՝
Մի ուրիշն է իմ տեղ քո տրտունջը պոկում,
Ես ցանկանում եմ քեզ
Մնաս բարով ասել։

Քանի որ դու իր հետ գոյությունս ես ժխտում,
Անունս մոռանում, որ անունն իր գոչես,
Շնչում ես իր կյանքը, որ ունենաս խնդում՝
Մրմնջալով բառեր, որ իմն էին կարծես,
Խոցված սրտի խորքում
Եվ քանի որ ես քեզ սիրում եմ դեռ,
Ես ցանկանում եմ քեզ
Մնաս բարով ասել։

Թարգմանիչ Ա. ԱլեքյանCharles-Aznavour-2

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

23 Մյս

Եթե որևէ հայի խելքին փչի անդամահատել իր ազգանվան վերջին երեք տառերը, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի, ծագումը կմնա նույնը, պարզապես Բալթազարյանը կդառնա Բալթազար, ինչպես Ազնավուրյանը դարձավ Ազնավուր։ Բայց նման բան գրեթե չի լինում։ Շատ քիչ հայեր են ձգտում վերամշակել իրենց ազգանունները։ Ոչ մի «օյինբազություն», ոչ մի ամոթ։ Այդ անունը նախնիներից է գալիս, ուստի պետք է պահպանել որպես մասունք։doc6a6sjihcdr913u8di8pt_800_480

 

Ազնավուրը` Նապոլեոնի համազգեստով

20 Հլս

Անսպասելի լուսանկար. Շառլ Ազնավուրը` Նապոլեոն Բոնապարտի համազգեստով:

Charles Aznavour

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

26 Հնվ

ՊԱՐԶ Է, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Եթե սոսկում եմ ես, որ էլ քեզ չեմ տեսնի,
Եթե անմիտ կյանքն է ուղեղիս մեջ զնգում,
Եթե ամբողջ գիշեր խենթանում եմ անքուն,
Եթե կասկածն է սև ճմլում սիրտս գաղտնի,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քո մասին եմ ես մտածում հավետ,
Եթե կուռքն ես օրվա երազներիս բոսոր,
Եթե իմ մարմինն է վառվում մարմնիդ բոցով,
Եթե տագնապում եմ, թե խաղում ես ինձ հետ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քեզ տեսնելիս զգում եմ դող ու ցուրտ,
Կտրվում է շունչս, և արյունս սառում,
Եթե խորունկ վիշտն է նվազեցնում հեռուն
Եվ այն ցավը, որ մերթ պատճառում ես անփույթ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե վիճում են իմ սիրտն ու միտքը անվերջ,
Կորած քսան տարիս քեզնով եմ ետ բերում,
Եթե հերիք է ինձ մերթ նայվածքդ հեռու,
Որ լավագույն օրվա հույսն է ծնում իմ մեջ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե խորհում եմ, թե վերջը սկիզբ է գուցե,
Եվ մորմոքում, որ դու անտարբեր ես այնքան,
Եթե սիրո խոսքերը տառապում են անձայն,
Քանզի արգելված է նրանց տալ ձայն ու ձև,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է սե՛րս խորունկ:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

17 Նյմ

Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

22 Հկտ

ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ

Երբ քուն իջնի վերջին անգամ մեր կոպերին`
Հավիտյանս հավիտենից
Հավիտյանս հավիտենից,
Հրաժեշտի վերջին պահին
Ես կափոսամ, որ գնում եմ այս աշխարհից,
Ես կզղջամ, որ գնում եմ այս աշխարհից,
Կհեռանամ վշտով անհուն,
Եվ ինչքան էլ ապրած կյանքից հիշեմ քիչ բան,
Խոր կլինի վիշտս այնքան,
Քանզի, ավաղ, փակեցինք մեր սրտերը հուր,
Հուր հավիտյան,
Հուր հավիտյան,
Եվ փոխանակ երջանկանանք,
Ունեցանք լոկ վիշտ, ափսոսանք:
Երբ դարերը շարվեշարան,
Հավիտյանս հավիտենից,
Հավիտյանս հավիտենից,
Խոր անցյալի քողով ծածկված մեզ այցի գան,
Երբ կատարյալ մի մոռացում իջնի վրաս,
Թեկուզ լույսի գեթ մի կաթիլ եթե մնա,
Թեկուզ մնա կրակ հանգած
Հոգուս դեռ տաք մոխրի վրա,
Որն իբրև թե երբեք, երբեք չի մահանում,
Որպեսզի ես անդորր գտնեմ տիեզերքում,
Հավիտյանս հավիտենից,
Հավիտյանս հավիտենից,
Ինչպես կյանքում այս իրական,
Սե՜ր իմ, սե՜ր իմ,
Քեզ կփնտրեմ,
Քեզ կկանչեմ,
Քեզ կգտնեմ,
Քեզ կպահեմ,
Կփայփայե՜մ
Հուր հավիտյան, հուր հավիտյան …

%d bloggers like this: