Tag Archives: ՆԻԿՈԼԱՅ ՄԻՆՍԿԻ

ՆԻԿՈԼԱՅ ՄԻՆՍԿԻ

6 Դկտ

ՍԵՐԵՆԱԴ
Մեր շուրջն ահավոր մռայլ է ու սև,
Երկնքից կախված կապարի ամպեր.
Լալիս են, հեծծում ծառերն անտերև…
Մի՜ զարթիր, հոգիս, մի՜ զարթիր, ընկե՜ր.
Մի՜ բանար աչերդ ու մի՜ հալածիր
Պայծառ երազի տեսիլն ըղձալի.
Ավա՛ղ, երազներ,
Ուրախ երազներ
Մի գամ են գալի։
Երանի նրան, որ աշնան ցրտում
Քընած՝ կերազե արևը գարնան.
Երանի նրան, որ անձուկ բանտում
Քնած՝ կերազե օրն ազատության։
Վայ զարթածներին. խավարն անթափանց.
Տանջվում են անքուն մթնում սոսկալի…
Ավա՜ղ, երազներ,
Ուրախ երազներ
Մի գամ են գալի։

Թարգմ. Հ. Թումանյան

%d bloggers like this: