Tag Archives: ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ

ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ

26 Դկտ

Ինքնախաբեությունը վերջին շյուղն էր, որից ես կարող էի կառչել: Մարդը, ով վերք է ստացել, ջանում է հնարավորինս արագ կանգնեցնել արյունահոսությունը, և նա հակված չէ քմահաճություններ դրսևորել մաքուր վիրակապի պատճառով: Մոտավորապես այդպես էլ վարվեցի ես. ինքնախաբությունը պիտի ընդհատեր արյունահոսությունը, քանի դեռ ես չէի հասել հիվանդանոց առավել հիմնավոր բուժման համար…

«Դիմակի խոստովանությունը» գրքիցFile0266

ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ

29 Օգս

Միայն ծովի շնորհիվ ես հասկացա, թե որքան կարևոր է սերը, եթե նույնիսկ այն տրվում է մահվան գնով: Երբ դու փակված ես երկաթե տաշտակում, ծովը հանկարծ նմանվում է կնոջ: Անհողմություն, ալեբախություն, անկայունություն և, իհարկե, ծովային գեղեցիկ կուրծքը` արտացոլված վերջալույսի շողերի մեջ: Ծովով առաջ ընթացող նավը մշտապես հանդիպում է դիմադրության, իսկ աղաջրի անսահման թանձրաշերտը չի հագեցնի ծարավը: Եվ այդ ժամանակ տարերքը մեզ հիշեցնում է կնոջը, իրական կնոջը` միս ու արյունից, որ մեզնից մշտապես հեռու է: Այնքան հեռու…Lluis_Ribas_01

ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ

2 Դկտ

Աշխարհը կարող է վերափոխվել սոսկ մեր գիտակցության մեջ, մնացյալի ուժերից վեր է այդ խնդրի իրագործումը: Միայն գիտակցությունն է կազմավորում աշխարհը`պահպանելով այն անփոփոխ: Տիեզերքը մեկընդմիշտ սառել է անշարժության մեջ, և միաժամանակ այնտեղ կատարվում է հավերժական կերպարանափոխություն: Եվ ի՞նչ օգուտ դրանից,- հարցնում ես դու: Իսկ ես քեզ պատասխանում եմ. մարդուն գիտակցություն է տրված հենց այն բանի համար, որպեսզի նա կրի ողջ կյանքի ծանրությունը: Գազանն այդպիսի զենքի կարիք չունի, նա կյանքը չի համարում տառապանքի աղբյուր: Դա մարդու մենաշնորհն է, այդ պատճառով էլ նրան զինել է գիտակցությամբ: Միայն թե բեռը դրանից չթեթևացավ: Ահա և ամբողջ իմաստությունը:3214957_original

ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ

13 Սպտ

Մարդկանց մեծամասնությունը բավականին հեշտորեն մտածում է, որ իրենց կյանքը ոչինչ չարժե: Սակայն նուրբ հոգեկան կերտվածք ունեցող մարդու համար դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ իմաստի բացակայությունն արժեզրկում է կյանքը: Որպես կանոն, քաղքենիական մտքի համար կյանքի իմաստը կայանում է երջանկության ձգտման մեջ: Մենք անցնում ենք կյանքի միջով, շոշափելով իմաստն ենք փնտրում, բայց քանի դեռ այն չենք գտել, շարունակում ենք ապրել` մինչև աստված հոգիներս կառնի: Իմաստը երկիմաստ է: Երբ մենք գտնում ենք այն, ապա այդ դեպքում կյանքը նույնպես ձեռք է բերում երկակի բնույթ: Եվ ահա, որպեսզի հանգենք միասնության, մենք գործադրում ենք կրքերի ողջ ներուժը, ինչը կյանքի էությունն է կազմում: Կիրքը վերածվում է մեր երկրպագության օբյեկտի: Երևակայականի ու իրականի միասնությունը կազմում է «կյանքի իմաստ» հասկացության էությունը, որը գործում է իբրև օրենք` չունենալով հետադարձի ուժ: Եվ դրա արդյունքում մենք դեմքով շրջվում ենք դեպի այն, ինչը ժամանակավոր է, եղծական և կեղծ:Yukio_Mishima

%d bloggers like this: