Tag Archives: Մոցարտ

ՄՈՑԱՐՏԻ ԱՅՐՈՒ ԱՄՈՒՍԻՆԸ

21 Հլս

Մոցարտի մահից 7 տարի անց նրա կինը` Կոստանցիան հադիպեց դանիացի դիվանագետ Գեորգ Նիսսենին և շուտով նրանք ամուսնացան: Բայց մի քանի տարի հետո դիվանագետը մահացավ: Նրա գերեզմանաքարի վրա կա նաև այսպիսի տող` «Մոցարտի այրու ամուսինը»:

sPHD6Rgw4uw

 

Մոցարտը խորհուրդ չէր հարցնում

4 Դկտ

Մի երիտասարդ կոմպոզիտոր այցելում է Մոցարտին՝ խորհուրդ հարցնելու, թե ինչպես զարգացնի իր տաղանդը:
— Կարծում եմ, պետք է սկսել պարզ կոմպոզիցիաներից,- ասում է Մոցարտը,- օրինակ, երգեր գրեք:
— Բայց չէ՞ որ դուք երեխա ժամանակ արդեն սիմֆոնիաներ էիք գրում,- դժգոհում է նորաթուխը:
— Այո, դա այդպես է,- պատասխանում է Մոցարտը,- բայց ես չէի գնում ինչ-որ մեկից խորհուրդ հարցնելու, թե ինչպես զարգացնեմ տաղանդս:115141742_4805314_large

Ես և Մոցարտը

7 Հնս

Նշանավոր կոմպոզիտոր Շառլ Գունոն մի առիթով երիտասարդներին ասել է. «Որքան խորն եք թափանցում իսկական արվեստի մեջ, այնքան ավելի եք սկսում գնահատել հին վարպետներին: Երբ ես ձեր տարիքին էի, միշտ ասում էի «ես»: Երեսուն տարեկան հասակում սկսեցի ասել՝ «Ես և Մոցարտը»: Քառասուն տարեկանում՝ «Մոցարտն ու ես»: Իսկ հիմա ասում եմ՝ «Մոցարտը»:

29-img1250341843710018

ՄԱՐԿ ՇԱԳԱԼ

18 Հկտ

Ի հեճուկս մեր աշխարհի բոլոր դժվարությունների, իմ մեջ պահպանվել է այն ոգեշունչ սիրո մի մասը, որով ես դաստիարակվել եմ, պահպանվել է հավատը Սերը ճաշակած մարդու նկատմամբ: Մեր կյանքում, ինչպես և նկարչի ներկապնակում, միայն մի գույն կա, որն ընդունակ է իմաստ տալ կյանքին և Արվեստին. Սիրո գույնը:
Այդ գույնի մեջ ես տարբերում եմ այն բոլոր հատկանիշները, որոնք ուժ են տալիս մեզ ցանկացած ասպարեզում ինչ-որ բան անելու:
Հաճախ հարցնում եմ ինքս ինձ, թե որտեղից է նման վեհասքանչ բնության մի մասնիկի`մարդու մեջ, այսքան դաժանություն: Հարցնում եմ ինքս ինձ, թե ինչպես կարող է դա լինել, երբ կան Մոցարտը, Բեթհովենը, Շեքսպիրը, Ջոտտոն, Ռեմբրանդտը և այնքան ուրիշներ` սկսած համեստ ու ազնիվ մշակներից, որ տաճարներ, հոյակերտ շինություններ են կառուցել, արվեստի բազում գործեր ստեղծել և վերջացրած նրանցով, ովքեր հորինել են այն ամենը, ինչ հեշտացնում ու բարելավում է մեր կյանքը: Հնարավոր է, որ մարդը, տիրելով երկրի վրա իշխանություն պարգևող բոլոր նոր միջոցներին, անզոր լինի իշխելու ինքն իրեն: Դա անհասանելի է իմ հասկացողությանը: Ի՞նչ կարիք կա փնտրել բնությունից դուրս: Ներդաշնակության և գեղեցիկի բանալիները պետք է որոնել իր մեջ: Այդ բանալիները մեր ձեռքերում են: Այն ամենը, ինչ ես տքնել եմ անել, դաժանությանը մարտահրավեր նետելու մի թույլ ճիգ է: Արվեստը, որով զբաղվել եմ մանկուց, ինձ սովորեցրել է, թե սերը կարող է նրան փրկել: Սիրո գույնն ինձ համար ճշմարտության գույնն է, Արվեստի ճշմարիտ նյութը. այնքան բնական, որքան ծառը կամ քարը…

Թարգմ. Զ. Սուրենյան

%d bloggers like this: