Tag Archives: ՄՈՐԻՍ ՄԵՏԵՐԼԻՆԿ

ՄՈՐԻՍ ՄԵՏԵՐԼԻՆԿ

19 Ապր

Ճշմարտությունն այն է, որ բազմաթիվ մարդիկ իսկական կյանքի համար արթնանում են միայն այն պահին, երբ նրանք մեռնում են: Մինչ այդ ակնթարթը մեր գիտակցությունը եթե աճում է, ապա միայն ընդարձակելով մեր շրջապատի անբացատրելին: Մենք գիտելիք ենք փնտրում, որ սովորենք անգիտությունը: Մենք աճում ենք ընդամենը այնքանով, որքանով աճում է մեզ ճնշող գաղտնիքը: Մենք նման ենք ստրուկներին, ովքեր կարող են իրենց ներսում պահպանել կյանքի հանդեպ կամքը միայն այն պայմանով, որ անընդհատ ավելացվի իրենց անխիղճ շղթաների ծանրությունը՝ այդպես էլ երբեք չկարցնելով հույսը…21021927

ՄՈՐԻՍ ՄԵՏԵՐԼԻՆԿ

27 Հլս

Մեր մահը ղեկավարում է մեր կյանքը, և մեր կյանքն այլ նպատակ չունի, քան մեր մահը: Մահվան սարսափն ընդամենը անհայտության վախ է, որին ենթարկում է մեզ: Իսկ կյանքը արվեստ է այն մասին, թե ինչպես նշանակալի օգուտներ քաղել աննշան հանգամանքներից:
Աշխարհը չի վերջանում մեր տան շեմին: Մեր ճանաչողության սահմանը մեզ արժանահավատ է թվում, բայց միակ բանը, որ նրանում արժանահավատ է` մեր անգիտությունն է: Սահմանափակ խելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանափակ հիմարություն: Ժամանակի ընթացքում կյանքը համոզում է յուրաքանչյուրին, որ հրաշքներ չկան, բացի ճշմարտությունից: Սակայն երբեմն անհրաժեշտ չէ առանց մտածելու տրվել այն ժամանակահատվածի ճշմարտություններին, որում ապրում ես: Բավական չէ տիրել ճշմարտությանը, պետք է, որ նա էլ մեզ տիրի: Մենք արժենք սոսկ նրան, ինչին արժեն մեր տագնապներն ու տխրությունները: Մենք ճաշակում ենք միայն այն երջանկությունը, որն ընդունակ ենք ընկալելու: Իսկ երջանկությունը ծիծաղի մեջ չէ:

%d bloggers like this: