Tag Archives: ՄՈՐԻՍ ԴՐՅՈՒՈՆ

ՄՈՐԻՍ ԴՐՅՈՒՈՆ

12 Հլս

Բոլորովին պարտադիր չէ, որ պետությունը լինի հզոր, ունենա ահռելի տարածքներ կամ մեծաքանակ բնակչություն: Անհրաժեշտ է միայն, որ ժողովրդի մոտ զարգացած լինի հպարտության զգացումը, որ նա ունակ լինի խոյանքների և որ նրան երկար ժամանակ կառավարի խելացի տիրակալը, ով կկարողանա մարդկանց հոգիներում վառել մեծ ձգտումների կրակը:

b1be89e57953c89e6a10c8187cce28f5

ՄՈՐԻՍ ԴՐՅՈՒՈՆ

6 Հկտ

Միայն սիրո առաջին հանգույցները կարող են լինել լիովին անաղարտ ու լիովին երջանիկ: Ու եթե, ի դժբախտություն ձեզ, չի եղել այդպես, դրանք ոչնչով չեք փոխարինի: Որքան էլ դուք հետո սիրեք, սերը երբեք չի լինի իր մաքրությամբ այդքան կատարյալ: Թեկուզ այն մարմարի նման ամուր լինի, միևնույն է, նրա ուժի երակներում հոսելու է ոչ թե կենդանի կարմիր հեղուկը, այլ հյուծված անցյալի արյունը:maurice-druon

ՄՈՐԻՍ ԴՐՅՈՒՈՆ

20 Հնս

Փոխադարձ ատելությունը երկու մարդու կապում է նույնքան ամուր թելերով, ինչպես որ տարանջատ սերը, ու երբ երկրի երեսից վերանում է թշնամին, որի դեմ դուք տարիներ շարունակ խարդավանքներ էիք նյութում, ձեր սրտում մնում է դատարկություն, ճիշտ այնպիսին, ինչպիսին կլիներ, եթե այնտեղից հեռանար մեծ կիրքը:20090418PHOWWW00014

ՄՈՐԻՍ ԴՐՅՈՒՈՆ

7 Օգս

Նախ լսել, հետո միայն ասել իր խոսքը, նախ պարզաբանել, հետո դատել, նախ հասկանալ, հետո վճռել, և միշտ հիշել, որ ցանկացած մարդու մեջ կա ինչպես լավի, այնպես էլ վատի սկզբնաղբյուրը: Ահա սա է պետության ղեկավարի իմաստնության հիմքը:

Բռնությունը միակ ապաստարանն է նրանց համար, ովքեր մտածել չեն կարողանում:47759

ՄՈՐԻՍ ԴՐՅՈՒՈՆ

28 Նյմ

Երախտապարտ եմ, Տեր, որ դու ինձնից չխլեցիր ատելության զգացումը: Միայն ատելության ուժի շնորհիվ է, որ ես դեռ գոյատևում եմ այս երկրի վրա: Փոխադարձ ատելությունը երկու մարդու կապում է նույնքան ամուր թելերով, որքան բաժանված սիրո դեպքում: Եվ երբ երկրի երեսից անհետանում է թշնամին, որի դեմ երկար տարիներ դավեր ես նյութել, քո սրտում մնում է դատարկությունը, ճիշտ այնպես, եթե ասենք այնտեղից հեռանար մեծագույն կիրքը:

Ընդունված է կարծել, որ ուժեղ ոգու տեր են հատկապես նրանք, ովքեր կարողանում են խոստովանել իրենց սխալը: Սակայն գուցե թե ավելի ուժեղ է նա, ով երբեք այդ բանը չի խոստովանում…maurice_druon

%d bloggers like this: