Tag Archives: Միքելանջելո

ՁՆԵ ՔԱՆԴԱԿԸ

5 Սպտ

Միքելանջելոն մի քանդակ է ունեցել, որը չէր կարող պահպանվել ոչ մի գնով: Ասում են, 1494 թվականի ձմեռը Ֆլորենցիայում խիստ ձյունաշատ էր: Եվ այդ ժամանակ երկրի ղեկավար Պյերո դե Մեդիչին, որը պատմությանը հայտնի է Պյերո Անհաջողակ մականունով, իր մոտ է կանչում Միքելանջելոյին և նրան պատվիրում է ձյունից մի քանդակ ստեղծել: Պատվերը կատարվում է: Ժամանակակիցները վկայում են, որ այն հրաշալի է եղել, սակայն ոչ մի տեղեկություն չի պահպանվել, թե հատկապես ում կամ ինչ էր քանդակել Միքելանջելոն:

12568160_1549061738740209_1475080493_n

ՎԵՐՋԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

19 Հլս

Երբ Միքելանջելոն ավարտեց իր հանրահայտ «Պիետա» քանդակը և այն ցուցադրության դրվեց Սուրբ Պետրոսի տաճարում, քաղաքում լուրեր տարածվեցին, թե իբր ստեղծագործության հեղինակը ոչ թե նա է, այլ մեկ այլ քանդակագործ` Քրիստոֆորո Սոլարին: Լսելով այդ մասին, զայրացած Միքելանջելոն վերցրեց բրիչը և Կույս Մարիամի գոտու վրա գրեց. «Սա ստեղծել է ֆլորենտինացի Միքելանջելո Բուոնարոտին»: Ասում են, որ նա հետագայում զղջացել է իր արարքի համար և այլևս երբեք չի ստորագրել քանդակները:

pizap.com15002480009041

 

ՕԼԵԳ ԲԱՍԻԼԱՇՎԻԼԻ

24 Դկտ

Ահա նրանք- մենք,- բոլորս տարբեր ենք: Սպիտակ, սև, մուսուլման, քրիստոնյա, բուդդիստ, հրեա,- կանգնած ենք բոլորս միասին, քարացել ենք… Որովհետև մեզ միավորում է այնպիսի մի բան, որ վեր է ամեն կարգի կրոններից: Նա, ով արարել է ամբողջը, նա այնտեղ է` ինձ հետ, քո հետ, նրանց հետ: Մենք բոլորս ամբողջություն ենք… միասին… մենք կվերադառնանք տուն և կաղոթենք մեր աստվածներին: Բայց երբեք չենք մոռանա այն ակնթարթը, երբ Միքելանջելոյի հանճարը մեզ ստիպեց հասկանալ, որ մենք մեկ ընտանիք ենք:2832b65e337a

%d bloggers like this: