Tag Archives: Միրիջանյան

ՈՎ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ…

3 Նյմ

Ով սիրուն, սիրուն, երբ որ ես կրկին,
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,
Նորից այրում են հուշերս անմար,
Նորից կորչում են և քուն, և դադար:

Ով սիրուն, սիրուն, ինչո՞ւ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրա’վ, ինչո՞ւ լքեցիր:

Ախ, եթե տեսնեմ օրերից մի օր
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին…

Լևոն Միրիջանյան

%d bloggers like this: