Tag Archives: միջնադարյան

ՄՈՒՐԱՍԱԿԻ ՍԻԿԻԲՈՒ

16 Փտր

Կնոջ համար գլխավորը՝ լինել հաճելի ու քնքուշ, հանգիստ ու հավասարակշռված: Եվ այդ ժամանակ նրա վարվեցողությունն ու բարությունը հաշտեցում կպարգևի: Թեկուզ դու փոփոխական ու թեթևամիտ լինես, եթե քո բնական վարքը բաց է և մարդկանց համար հեշտ է շփվել քեզ հետ, նրանք չեն քննարկի քեզ: Իսկ նա, ով իրեն չափազանց բարձր է դասում՝ թե խոսքով և թե տեսքով, ամբարտավան է, նա իր վրա ավելորդ ուշադրություն կհրավիրի, նույնիսկ եթե ջանում է զգույշ լինել: Իսկ երբ քո հանդեպ սևեռուն հայացքներ կան, ապա այդ դեպքում արդեն չես խուսափի խայթիչ խոսքերից այն մասին, թե ինչպես ես ներս մտնում ու նստում, կանգնում ու դուրս գալիս: Նրանք, որոնց խոսքը լի է անհեթեթությամբ, մարդկանց մասին քամահրական դատողություններով, ավելի մեծ թվով աչքեր ու ականջներ են գրավում դեպի իրենց: Իսկ եթե դու չունես վատ հակումներ, ապա քո մասին չեն չարախոսի և կվերաբերվեն կարեկցանքով, թեկուզ առերևույթ:
Ախ, եթե իմանայիք՝ ինչքան շատ չար լեզուներ կան այս աշխարհում և որքան տխրություն կա դրա մեջ:

%d bloggers like this: