Tag Archives: Միշել Մոնտեն

ՄԻՇԵԼ ՄՈՆՏԵՆ

17 Հնս

Արիստոտելը պատմում է, որ Հիպանիս գետում կան փոքրիկ միջատներ, որ ապրում են մեկ օրից ոչ ավել: Նրանց մի մասը, որ մեռնում է առավոտյան ժամը ութին, մեռնում է բոլորովին երիտասարդ, իսկ երեկոյան ժամը հինգին մեռնողները ծերացած են մեռնում: Մեզնից ու՞մ ծիծաղելի չէր լինի, եթե նրա ներկայությամբ միջատներից մեկին կամ մյուսին համարեին երջանիկ կամ դժբախտ՝ հաշվի առնելով նրանց կյանքի տևողությունը: Համարյա նույնը պետք է ասել մեր մասին, եթե համեմատվենք լեռների, գետերի, ծառերի, երկնային լուսատուների և անգամ որոշ կենդանիների կյանքի տևողության հետ:montaigne

ՄԻՇԵԼ ՄՈՆՏԵՆ

29 Հկտ

… Աշխարհում քիչ բաներ կան, որոնց մասին մենք ունակ ենք շիտակ դատողություն անել, քանզի նրանցից քչերն են, որ այս կամ այն կերպ շահախնդրություն չեն առաջացնում մեր մեջ: Առավել բարձ կամ առավել ցածր դիրքը, իշխանությունը կամ ենթակայությունը բնականորեն հակված են մրցակցության ու վեճի, հար ու անխուսափելիորեն առճակատված են իրար: Ես չեմ կարող հավատալ ոչ մեկին, ոչ մյուսին, երբ նրանք դատում են մրցակցի իրավունքների մասին. թող ուրեմն բանականությունը խոսի, քանզի այն անաչառ է, երբ վստահում են իրեն…
Նա, ով ենթակա չէ դիպվածների ու դժվարությունների, չի կարող նաև ի հատուցումն խիզախության պատվի ու երջանկության հավակնել… Խղճալի վիճակ է` ունենալ այնպիսի իշխանություն, որ բոլորը քո առջև խոնարհվեն: Բարձր դիրքը ձեզնից շատ է հեռացնում մարդկանց, խոչընդոտում է ձեզ հետ շփվելուն, և դուք հայտնվում եք մեկուսացած վիճակում: Ամեն ինչ առանց ճիգ ու ջանքի ձեզ ենթարկելու հնարավորությունը ներհակ է ամենայն հաճույքի. դա նշանակում է գայթել, ոչ թե քայլել, նիրհել, ոչ թե ապրել: Պատկերացրեք մի մարդու, որ ամենազոր է. դա կնվաստացներ նրան, չէ՞ որ նա հարկադրված կլինի որպես ողորմություն խնդրել ձեզ, որ դուք արգելքներ հարուցեք նրա առջև և դիմադրեք. նա աղքատ է էությամբ և անհաղորդ է կյանքի բարիքներին…

%d bloggers like this: